Ոնց որ աշխարհի վերջը լիներ. տորնադոն Արմավի՞ր է հասել

Համայնքին բաժին ընկած վնասները մի քանի միլիոնի են հասնում։ Ավելի ճշգրիտ գնահատելու համար հանձնաժողով կգնա Մեծամոր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում ուժեղ քամու և պտտահողմի հետևանքով բնակիչները միլիոնների վնասներ են կրել։ Համայնքի ղեկավար Էդուարդ Միրզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց՝ այն, ինչ երեկ եղավ, երբեք չէին տեսել.

«Փողոցում 8-10 մետրի վրա բան չէր երևում։ Նման բան չէր եղել, որ էդքան երկար ու էդքան ուժեղ քամի, անձրև, կարկուտ լիներ»,- ասում է համյանքի ղեկավարն ու նշում, որ աշխարհի վերջ հիշեցնող իրավիճակը մոտ մեկ ժամ է շարունակվել։

Պտտահողմը մի քանի ջերմոց է տապալել, նույնիսկ հսկայական երկաթե ամրություններ է պոկել, մի կողմ նետել։

Միրզոյանի տվյալներով՝ 8-9 ջերմոց է տուժել, մոտ 10-15 հա հողատարածք։

Կարկուտն այլևս ծեծած տեղը չի՞ ծեծի. ի՞նչ է շահելու գյուղացին գյուղապահովագրությունից

«Ոչ միայն լոլիկի, սմբուկի և այլ ջերմոցներին է վնաս հասցրել, այլև բացօթյա աճեցվող կուլտուրաների, օրինակ՝ ձմերուկի, սեխի դաշտերն են ահավոր վնասվել»,- ասում է Միրզոյանն ու նշում, որ վնասը գնահատել չի կարողացել, որովհետև դաշտերում այնպիսի ցեխ է, առաջ գնալ չի լինում։

Տորնադոյից մինչև թավշյա ձմեռներ. ի՞նչ է կատարվում Հայաստանի բնության հետ

Փորձել է թե՛ երեկ, թե՛ այսօր առավոտյան։

Մի քանի տների թիթեղյա տանիքներ էլ են վնասվել, բայց դրանք ջերմոցատերերի ու այգետերերի կրած վնասների հետ համեմատելի չեն։

Համայնքինին հասցված վնասները հաստատ մի քանի միլիոնի են հասնում, ավելի հստակ ու ճշգրիտ գնահատելու համար համայնքի ղեկավարը հենց երեկ մարզպետարան է դիմել։ Երկուշաբթի օրը գնահատող հանձնաժողովն է համայնք գնալու իրավիճակին ծանոթանալու, վնասները գնահատելու համար։ Համայնքի ղեկավարը նույնիսկ վստահ չէ, որ վաղը դաշտերն այն վիճակում կլինեն, որ մասնագետները կկարողանան մտնել տարածք, ուսումնասիրել իրենց գնահատականը տալու համար։

Մեծամորցիները հույս ունեն, որ մարզպետարանն ու կառավարությունը աջակցության ձեռք կմեկնեն։

Տորնադո Գավառ քաղաքում. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել