«89+1 գործով մեղադրյալներն» ու մայր օրենքը. Մինասյանը գտել է ամենամեծ մեղավորին

Նա նշել է, որ անշուշտ, լինելու են մարդիկ, որոնք փորձելու են պաշտպանել «89+1-ի գործով մեղադրյալներին»։ Բայց խոսելու իրավունք և հնարավորություն, ըստ Մինասյանի, կունենան միայն նրանք, ովքեր այսօր բարձրաձայնել են այս օրենքի ընդունման աղետալի հետևանքների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Օրենքը, որը պատրաստվում է ստորագրել Արարատ Միրզոյանը 89+1 մարդկանց «Սահմանադրական հեղաշրջում» անելու համար դատելու եզրափակիչ ապացույցն է լինելու։ Անկախ նրանից, թե ապագա իշխանության մեջ ովքեր են լինելու, ԱԺ 89 պատգամավորն ու Նիկոլ Փաշինյանը դատվելու են, այդ թվում՝ կոնկրետ այս մեղադրանքով։ Facebook– իր էջում նման հայտարարությամբ է հանդես եկել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը։

Միքայել Մինասյանը բացատրեց` ինչու է «կուխնուց» ելույթ ունենում. տեսանյութ

«Վայրի գրոհներից ազատված դատարանը նրանց անպայման դատապարտելու է երկարաժամկետ բանտարկության՝ առանց ներման իրավունքի։ Սա անհրաժեշտ է, որպեսզի երկիրը նորից պետություն, իսկ մարդիկ՝ քաղաքացի կոչվելու իրավունքը վերականգնեն և բոլորը հասկանան, որ տգետի համառությամբ մայր օրենքի վրա ասպատակողների քիթը տրորվելու է: Այլևս՝ միշտ»,–գրել է Մինասյանը։

Նա նշել է, որ անշուշտ, լինելու են մարդիկ, որոնք փորձելու են պաշտպանել «89+1-ի գործով մեղադրյալներին»։ Բայց խոսելու իրավունք և հնարավորություն, ըստ Մինասյանի, կունենան միայն նրանք, ովքեր այսօր բարձրաձայնել են այս օրենքի ընդունման աղետալի հետևանքների մասին։ Բարձրաձայնել են ու հիմնավորել։ Իսկ միջազգային կազմակերպություններն ու իրավապաշտպանները, դեսպանատներն ու ՀԿ-ները, որոնք լուռ են այսօր, պետք է լռեն նաև վաղը։ 

«Դու ապրում ես Նիկոլ Փաշինյանի հիվանդագին իրականության մեջ»․ Մինասյանը՝ Մարուքյանին

Մինասյանը նշել է, որ ապագա մեղադրյալները 90-ն են, բայց կարող էին լինել 91-ը։ Իսկ 91–րդ ասելով` Մինասյանը նկատի ունի ՀՀ նախագահին, որին մեղադրում է անգործության մեջ։ 

«Սա շատ ցավալի իրողություն է, քանի որ Արմեն Սարգսյանն իրականում կարող մարդ է։ Համենայն դեպս տարիներ շարունակ ինքն իրենից այդպիսի կերպար է կերտել, շրջանառել է լուրեր, տարածել լեգենդներ։ Նա իսկապես աշխարհի մարդ է, որ քաջատեղյակ է գլոբալ անցուդարձից, կապեր է հաստատել խորհրդային նոմենկլատուրայից մինչև կորպորատիվ կառավարիչներ և արքունական դեմքեր։ Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով` թեև ունեի մի շարք վերապահումներ, բայց ընտրվելուց հետո նրան շնորհավորել եմ, որովհետև մտածում էի, որ 65 տարեկանում, ստանձնելով երկրի նախագահի պաշտոնը, վերջապես կսկսի ապրել և գործել հանուն Հայաստանի Հանրապետության, պատմություն և սերունդների»,–գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը։

Նա նշել է, որ սխալվել է Սարգսյանի հարցում, և որ նա ծառայում է Նիկոլ Փաշինյանին։ Մինասյանի կարծիքով` նախագահ ուներ ապօրինությունը կանխելու բոլոր գործիքները, բայց լռեց, և սա է, ըստ նրա, Արմեն Սարգսյանի ամենամեծ վատությունը պետությանը։

Հիշեցնենք` հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովն 80 կողմ, 1 դեմ ձայնով  ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու` ՀՀ օրենքի նախագիծը։

Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանին վերաբերող օրենքը չի ստորագրի։

Մինասյանը հայտարարեց` ժամանակին գործարքի մեջ է մտել Փաշինյանենց հետ, որ իր դեմ չգրեն