3000-ից ավելի իրավախախտում՝ 1 օրում. ոստիկանությունը հետևում է արտակարգ ռեժիմի կանոններին

Արտակարգ դրության կանոնները խախտելու փաստով մինչ օրս Հայաստանում 68305 արձանագրություն է կազմվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումները շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը հանրապետության ամբողջ տարածքում՝ հետևելով նաև պարետի որոշումների կատարմանը։ Ոստիկանության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 68 305 արձանագրություն։ Իսկ հուլիսի 4-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3072 դեպք։

Առանց դիմակի և անձնագրի՝ տեսախցիկների դիմաց. որոշ քաղաքացիներ միտումնավո՞ր են անում

Հիշեցնենք, որ պարետատան որոշմամբ՝ հունիսի 3-ից  Հայաստանում հանրային վայրերում դիմակ դնելը պարտադիր է, այն չդնելու համար տուգանքը 10 000 դրամ է։ Ավելի ուշ նաև որոշում ընդունվեց, որ առանց անձը հաստատող փաստաթղթի տանից դուրս գալու համար ևս տուգանք սահմանվի՝ կրկին 10 000 դրամ։

Հավելենք՝ դեռ մարտին ԱԺ-ն արտահերթ նիստում հաստատեց արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար վարչական ու քրեական պատասխանատվության մասին օրինագիծը։

Ոստիկանները դիմակներ են բաժանում փողոցում և արձանագրություն կազմում. տեսանյութ

Քրեական ու վարչական օրենսգրքերում կատարված փոփոխություններով` արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով (առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում 300-500 հազար էր), մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով, մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է 3 անգամ և ուժի մեջ կլինի մինչև հուլիսի 13–ը, ժամը 17։00–ը։

Դժվար է այն համատեղել լուքիս հետ»․ հայտնի հայերը, դիմակներն ու Նիկոլ Փաշինյանը