Սարսափելի դեպք Ճապոնիայում․ ծերանոցում 14 մարդու դի են հայտնաբերել

Տեղատարափ անձրևների հետևանքով Ճապոնիայի հարավ-արևմուտքում՝ Կումամոտո պրեֆեկտուրայում, 145 հազար մարդու տարհանում է հայտարարվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ճապոնիայի ծերանոցներից մեկում 14 մարդու դի է հայտնաբերվել երկրում սկսված տեղատարափներից և ջրհեղեղներից հետո, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Տարեցների մահվան պատճառները և այլ հանգամանքներ առայժմ հայտնի չեն։

Սարսանգի ջրամբարում երեխաներ են ջրահեղձ եղել

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տեղատարափ անձրևների հետևանքով Ճապոնիայի հարավ-արևմուտքում՝ Կումամոտո պրեֆեկտուրայում, 145 հազար մարդու տարհանում է հայտարարվել։ Կագոսիմա և Կումամոտո պրեֆեկտուրաների մի շարք վայրերում անձրևների պատճառով հայտարարվել է վտանգի 5-րդ՝ ամենաբարձր մակարդակ։ Տեղի բնակչության համար այդ մակարդակը նշանակում «փրկեք ձեր կյանքը»։

Օդերևութաբանական ծառայությունը բնակչությանը նախազգուշացրել է, որ տեղատարափները կարող են այնպիսի ուժգնության լինել, որպիսին երբևէ չեն եղել։ Կումամոտո պրեֆեկտուրայում 80 հազար բնակիչ անհապաղ տարհանման հրահանգ է ստացել, ևս 65 հազարին խորհուրդ են տվել տարհանվել։