Սարսանգի ջրամբարում երեխաներ են ջրահեղձ եղել

Փրկարարները Սարսանգի ջրամբարից դուրս են բերել ջրահեղձ եղած երեխաներից մեկի դին, իսկ մյուսին դեռ որոնում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Սարսանգի ջրամբարում երեկ երեկոյան երկու անչափահաս են ջրահեղձ եղել։

Ողբերգական դեպք Սևանա լճում․ 16–ամյա 2 պատանի են  ջրահեղձ եղել

«Հուլիսի 3-ին ժամը 21։20-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Է.Ա.-ն՝ ծնված 2009 թվականին և Դ.Ս.-ն՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել: Որոնողական աշխատանքներին միացել են Չափարի տեղամասային փրկարար ջոկի անձնակազմը»«–նշված է հաղորդագրության մեջ։

Է. Ա.-ի դին հայտնաբերվել է ջրամբարից և շտապօգնություն մեքենայով տեղափոխվել Գետավանի տեղամասային հիվանդանոց:

Դ. Ս.-ին դեռևս չեն հայտնաբերել: Փրկարարաորոնողական աշխատանքները շարունակվում են: