«Որ հարևանները տեսնեն հայի ուժը»․ չարենցավանցի տղան համաշխարհային ռեկորդ է սահմանել

Նայելով արտաքինին` միանգամից չես ասի, որ այս երիտասարդն օրերս համաշխարհային ռեկորդ է սահմանել` գլխիվայր շրջված ձեռքերի վրա քայլելով` ատամներով մի ամբողջ մեքենա է տեղից շարժել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 54 հունիսի – Sputnik. Մեկ մատով 61 տոննայանոց վագոն քաշել կամ ատամներով հսկայական մեքենա տեղից շարժել, ու այդ ամենը` գլխիվայր շրջված։ 17-ամյա չարենցավանցի Արթուր Սաքունցի համար սրանք իրականացրած նպատակներ են։

Իր դյուցազնական ուժը Սաքունցն աստվածային պարգև է համարում։ Օրերս նա ռեկորդ է սահմանել, որը ներառվելու է Գինեսի ռեկորդների գրքում։

«Ես Չարենցավանի կենտրոնում նոր ռեկորդ եմ սահմանել․ ձեռքերի վրա կանգնած` ատամներով ավելի քան չորս մետր քաշել եմ «Լադա» մակնիշի մեքենա», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սաքունցը։

«Որ հարևանները տեսնեն հայի ուժը»․ չարենցավանցի տղան համաշխարհային ռեկորդ է սահմանել

Նա նշեց, որ իրենից առաջ գրեթե ոչ ոք դա չի արել։ Տեսանյութն արդեն Լոնդոն է ուղարկվել։ Այնտեղից հաստատել են, որ ռեկորդը կներառվի Գինեսի ռեկորդների գրքում։ Սաքունցը նշեց, որ Covid-19-ի համավարակի պատճառով ռեկորդների գրքի ներկայացուցիչները ներկա չեն եղել ռեկորդը գրանցելու պահին։ Սաքունցն այս արդյունքին հասնելու համար մեկ տարի աշխատել է։

Նրա ավագ եղբայրը Գինեսի ռեկորդների գրքի բազմակի ռեկորդակիր Յուրի Սաքունցն է, Արթուրը նրանից է օրինակ վերցնում։

«Որ հարևանները տեսնեն հայի ուժը»․ չարենցավանցի տղան համաշխարհային ռեկորդ է սահմանել

Խոստովանեց` սկզբում փորձում էր կրկնել եղբոր ռեկորդները, հետո հասկացավ, որ պետք է տարբերվի ու իր սեփական ոճը գտնի։ Վերջին ռեկորդը հենց այդ փնտրտուքների արդյունքն էր։ Նա գլխիվայր վիճակում ծանրություն շարժեց տեղից։

Արթուրը պատմեց, որ փոքր քաշերից է սկսել, հետո ավելացրել է բեռնվածությունը։ Նա նույնիսկ կարողացել է մեկ մատով 61 տոննա կշռող գնացք քարշ տալ։ Առաջին անձնական ռեկորդը ՎԱԶ-2106-ն ու «Լադան» մի քանի մետր տեղից շարժելն էր։

«Ամեն ինչ գլխում է, ոչ թե...». ինչպես է «հայ Բրյուս Լին» Գինեսի ռեկորդների գիրք մտել

Արթուրը 6 տարեկանից սամբո է պարապում ու պատրաստվում է ապագայում հավաքների մասնակցել։ Զուգահեռ ավարտել է խոհարարական քոլեջը։

Հատուկ սննդակարգ չի պահպանում, սակայն մկանները լավ մարզավիճակում պահելու համար ամեն օր մարզվում է։ Իր ապագան տեսնում է հայաստանյան սպորտում, «որ հարևանները տեսնեն հայի ուժը»։

Գինեսի ռեկորդակիր հայը 41 անգամ գետնից ձգումներ է արել` ափերի հակառակ կողմին հենված