Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ

Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց` նախորդ շաբաթվա 1600-ի փոխարեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այս շաբաթ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակոցների թիվն ավելացել է։

Զինված ուժերի զարգացման տեմպը գոհացրել է Փաշինյանին. տեսանյութ

«Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 2000 կրակոց»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ից  27-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 190 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600  կրակոց:

Զոհրաբ Մնացականյանն Արցախում է. նրան դիմավորել է Մասիս Մայիլյանը