Մոսկվայից և Վորոնեժից դեպի Երևան չվերթեր կիրականացվեն

Մոսկվայից և Վորոնեժից Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցողների համար ազատ վաճառքի սկզբունքով տոմսեր կլինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 5-ին (ժամը՝ 20։30-ին) «Վնուկովո» օդանավակայանից տեղի կունենա Մոսկվա-Երևան չարտերային չվերթը։

Մոսկվա-Երևան չվերթի տոմսերի գները տարբեր են եղել. դեսպանությունն ահազանգ է ստացել

«Չվերթը կիրականացնի «Aircompany Armenia» ընկերությունը։ Մեկնել ցանկացողները տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարող են ձեռք բերել հուլիսի 5-ին (սկսած ժամը՝ 15:00-ից) «Վնուկովո» օդանավակայանի N24/2 տոմսարկղից (2-րդ հարկ): Որոշ քանակի տոմսեր հնարավոր է ձեռք բերել առցանց տարբերակով (armeniafly.com)»,–նշված է դեսպանության Facebook սոցցանցի էջում։

Մոսկվա-Երևան չարտերային չվերթի տոմսերը վաճառվում են նաև ընկերության երևանյան գրասենյակում (հասցե՝ Վ․Սարգսյանի 10): Ըստ ընկերության՝ տոմսի արժեքը 14 500 ռուբլի է (ուղեբեռը՝ 25 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ)։

Բացի այդ, հուլիսի 7-ին (ժամը՝ 18:10-ին) տեղի կունենա նաև Վորոնեժ-Երևան չվերթը։ Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել Օդային հաղորդակցության Վորոնեժի կենտրոնական գործակալության (ЦАВС) տոմսարկղից (1-ին հարկ): Որոշ քանակի տոմսեր հնարավոր է ձեռք բերել առցանց տարբերակով (armeniafly.com): Տոմսի արժեքը 13 000 ռուբլի է (ուղեբեռը՝ 25 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ)։

Երևանից ՌԴ ևս երեք չվերթ կիրականացվի, բայց ոչ բոլորը կարող են օգտվել այդ հնարավորությունից

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ մարտի 15-ից մինչ այժմ պարետատան ու ՀՀ ԱԳՆ–ի ջանքերով Հայաստան են տեղափոխվել շուրջ 8000 ՀՀ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք։ Ընդհանուր առմամբ, պարետատան կողմից տրված թույլտվությունների հիման վրա իրականացված թռիչքների արդյունքում Հայաստան են վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի: