Մոսկվա-Երևան չվերթի տոմսերի գները տարբեր են եղել. դեսպանությունն ահազանգ է ստացել

Դեսպանությունը կոչ է անում քաղաքացիներին չվերթերի համար տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար չվճարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացել քաղաքացիներից՝ հուլիսի 3-ին «Վնուկովո» օդանավակայանից Aircompany Armenia ընկերության կողմից Մոսկվա-Երևան չվերթի տոմսերի գների վերաբերյալ։

Դուբայ–Երևան չարտերային թռիչք է նախատեսված. երբ կկայանա այն

«Քաղաքացիները, մասնավորապես, ահազանգել են, որ չվերթի տոմսերի արժեքն օդանավակայանի տարբեր տոմսարկղերում գերազանցել է դեսպանության հայտարարության մեջ նշված գինը։ Տոմսի սահմանված արժեքի (13 հազ․ 200 ռուբլի) վերաբերյալ տեղեկատվությունը դեսպանությանը պաշտոնապես տրամադրել է նշված ավիաընկերությունը»,–նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։

Դեսպանությունը նման իրավիճակից խուսափելու համար կոչ է անում քաղաքացիներին չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար, և տոմս գնել միայն հայտարարության մեջ նշված համարի տոմսարկղից։

Սու–30 ՍՄ-ներն առաջին վարժական թռիչքներն են իրականացրել Հայաստանում. տեսանյութ

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ մարտի 15-ից մինչ այժմ պարետատան ու ՀՀ ԱԳՆ–ի ջանքերով Հայաստան են տեղափոխվել շուրջ 8000 ՀՀ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք։ Ընդհանուր առմամբ, պարետատան կողմից տրված թույլտվությունների հիման վրա իրականացված թռիչքների արդյունքում Հայաստան են վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի: