Կորոնավիրուսից հետո խանգարումնե՞ր են ի հայտ գալիս. գիտնականների նոր բացահայտումը

Բժիշկներն ուսումնասիրություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ կազդուրվելուց հետո պացիենտներից շատերը նույն զգացողություն են ունենում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Journal of Endocrine Society–ն ներկայացրել է Շրի Լանկայի ազգային հիվանդանոցի բժիշկների ուսումնասիրության արդյունքը, ըստ որի` կորոնավիրուսը կարող է էնդոկրին համակարգի խանգարումներ առաջացնել։

Գիտնականները կորոնավիրուսը «սպանող» ռոբոտ են ստեղծել

Ապաքինվելուց հետո պացիենտների մոտ կարող է հոգնածության զգացողություն ի հատ գալ։ Գիտնականները կարծում են, որ դա կապված է մակերիկամների ֆունկցիայի խանգարման հետ, որի դեպքում օրգանիզմը բավարար չափով կորտիզոլ չի արտադրում։

Շրի Լանկայի բժիշկները նման եզրակացության են հանգել, երբ ուսումնասիրել են SARS-CoV-1–ով վարակված ու առողջացած մարդկանց։ SARS-CoV-1–ն ատիպիկ թոքաբորբի բռնկման հարուցիչ է դարձել 17 տարի առաջ, և այդ վիրուսը 80%–ով նման է SARS-CoV-2–ին։

Գիտնականները զգուշացրել են` ապաքինվելուց հետո կորոնավիրուսի հակամարմիններն անհետանում են

Միաժամանակ բժիշկները վստահեցրել են, որ նախորդ դեպքում պացիենտները մեկ տարվա ընթացքում լիովին կազդուրվել են։

Ներկա պահին աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հատել է 11 միլիոնի սահմանը։ Վարակի զոհ է դարձել ավելի քան 526 հազար մարդ։

Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները