Իրանն անցնում է «դիմակային ռեժիմի». կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է

Անցած 24 ժամում հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսով վարակման 2449 նոր դեպք, 148 մարդ մահացել է։ Զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 11,5 հազարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի -  Sputnik․ Հուլիսի 5-ից սկսած Իրանը անցնում է «դիմակային ռեժիմի»՝ կորոնավիրուսով վարակման տեմպը կանխելու համար։ Երկրի իշխանությունները հայտարարել են, որ հանրային վայրերում դիմակ դնելը կդառնա պարտադիր, առանց դիմակի այցելուները չեն սպասարկվի։ Այս տեղեկությունն ասվում է երկրի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։

Կորոնավիրուսից հետո խանգարումնե՞ր են ի հայտ գալիս. գիտնականների նոր բացահայտումը

«Վաղվանից սկսած հանրային վայրերում դիմակների օգտագործումը պարտադիր կլինի։ Բոլոր` հատկապես պետական կառույցներում ծառայությունների մատուցումը պետք է կարգավորվի բժշկական հրահանգներով և մատուցվի բացառապես դիմակի առկայության դեպքում»,-հայտարարել է Ռոհանին՝ կորոնավիրուսի հակազդման շտաբի խորհրդակցության ժամանակ։

Դիմելով քաղաքացիներին` Ռոհանին նաև կոչ է արել չթաքցնել վարակված լինելու փաստը, ուրիշներին տեղեկացնել, որ COVID-19-ի կրող եք։

Իրանում դարձյալ մեկ օրում վարակվածների և մահացության թվի աճ է գրանցվել։ Երկիրը կորոնավիրուսի դեմ պայքարում է փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին COVID-19-ի մասին։

Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում 8 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 59 տարեկան է

Այս ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 237 878-ի, զոհերի թիվը՝ 11 408-ի։ Առողջացել է 198 949 մարդ։

Կորոնավիրուսի կտրուկ աճ է գրանցվել հունիսին երկրում տեղի ունեցած կրոնական միջոցառումներից և հաստատությունների, այդ թվում՝ մզկիթների և ռեստորանների բացումից հետո, որտեղ մարդկանց զանգվածային կուտակումներ են եղել։