Դուբայ–Երևան չարտերային թռիչք է նախատեսված. երբ կկայանա այն

Առաջիկա օրերին նախատեսված Դուբայ–Երևան չարտերային թռիչքը կիրականացվի «Արմենիա» ավիաընկերության կողմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 Հուլիս — Sputnik. Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ առաջիկայում կկայանա Դուբայ-Երևան չարտերային թռիչքը։

Երևանից ՌԴ ևս երեք չվերթ կիրականացվի, բայց ոչ բոլորը կարող են օգտվել այդ հնարավորությունից

«Հուլիսի 15-ին նախատեսվում է Դուբայ–Երևան չարտերային թռիչքը, որն իրականացվելու է «Արմենիա» ավիաընկերության կողմից։ Տոմսերի ձեռքբերման և այլ մանրամասների վերաբերյալ մոտակա երկու օրերի ընթացքում կտեղեկացվի լրացուցիչ»,–նշված է դեսպանության Facebook սոցիալական ցանցի էջում։

Հիշեցնենք՝ վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան, այսպես կոչված, տարհանման հատուկ չվերթեր են իրականացվել, մասնավորապես՝ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Կրասնոդարից, Սոչիից, Վորոնեժից, Դոնի Ռոստովից։

Պարետի որոշմամբ՝ Հայաստան վերադարձող քաղաքացիներն այլևս չեն մեկուսացվում հյուրանոցներում. նրանց ինքնամեկուսացման պահանջ է ներկայացվում։

Տոմսերը վաճառքում կլինեն.ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ Մոսկվա-Երևան չվերթով