Երևանի կրկեսի շենքը կլուսավորվի Բելառուսի դրոշի գույներով

Բելառուսի ազատագրման գործում մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի զավակները։ Բրեստի ամրոցի պաշտպանության մասին հուշերում ոսկե տառերով է գրված Սամվել Մաթևոսյանի անունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ֆաշիզմից Բելառուսի ազատագրման 76-ամյակի և Բելառուսի անկախության օրվա կապակցությամբ Երևանի կրկեսի շենքն այսօր երեկոյան կլուսավորվի Բելառուսի դրոշի գույներով: Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։

Բելառուսը նշում է երկիրը ֆաշիզմից ազատագրելու օրը. Փաշինյանը շնորհավորել է Լուկաշենկոյին

Այսօր լրանում է ֆաշիզմից Բելառուսի ազատագրման 76-ամյակը, որում իրենց ներդրումն են ունեցել նաև հայ զինվորները: Բրեստի ամրոցի պաշտպանների թվում ավելի քան 100 հայ կար: Ամրոցի պաշտպանության մասին հուշերում ոսկե տառերով է գրված արմատներով Կապան քաղաքից Սամվել Մաթևոսյանի անունը, որը 1945թ. մայիսին Ռեյխսթագի պատին թողել է կարճ գրություն. «Ես Բրեստից եմ. Սամվել Մաթևոսյան»:

Պատերազմի առաջին ամիսներին Արևմտյան ռազմաճակատի ռազմաօդային ուժերի շտաբը գլխավորել է գնդապետ Արմենակ Խամփերյանցը, որը, չնայած բարդ կացությանը, կարողացել է մարշալ Տիմոշենկոյի հետ միասին կազմակերպել վճռորոշ հակահարվածը:

Բելառուսի ազատագրման գործում մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի զավակները, որոնցից 15-ը Բելառուսում գործած սխրանքների համար արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման:

Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը նույնպես զգալի դերակատարություն է ունեցել Բելառուսի ազատագրման գործում: Այսօր նրա անունով Բելառուսում անվանակոչված են փողոցներ, իսկ թանգարաններում պահվում են Բաղրամյանի անձնական իրերի մի մասը:

ՀՀ և Բելառուսի նախագահները զրուցել են. Սարգսյանը շնորհավորել է Լուկաշենկոյին