Դիմակ դնելը թույլիկների գործն է. Թրամփի ու ՌԴ–ի «գաղտնի կապն» ու Covid-19-ի մեղավորները 

ԱՄՆ-ում շարունակվում են տեղեկատվական գրոհները։ Հերթականն այսպես կոչված «Ռուսաստանի և թալիբների միջև դավադրության» մասին «տեղեկությունն է»։ Ընդ որում՝ թիրախային հանդիսատեսին ամենևին չի հետաքրքրում, որ այդ հակառուսական գրոհներն ընդամենը քարոզչական հնարքներ են։
Sputnik

Վիկտոր Մարախովսկի, ՌԻԱ Նովոստի

Առաջադեմ աշխարհում երեկվա գլխավոր իրադարձություններն էին ԱՄՆ կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտ է անհապաղ նոր պատժամիջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ, ինչպես նաև կորոնավիրուսով օրական վարակվող ամերիկացիների ռեկորդային թվերը։

Բացահայտ ֆեյք․ ԱՄՆ-ի հետախուզությունը` Ռուսաստանի և թալիբների «դավադրության» մասին

Փելոսիի հայտարարությունը, հիշեցնենք, հետևել է «Ռուսաստանի և թալիբների միջև դավադրության» ցնդաբանական պատմությանը։ Սառը դատողությամբ՝ այդ պատմությունն անգամ ԱՄՆ հատուկ ծառայությունների՝ իրենց աղբյուրներից ստացված տեղեկություն չէ, այլ ինչ-որ վերլուծաբանների կողմից «թալիբների հարցաքննության արդյունքում արված եզրակացություն» այն մասին, թե Ռուսաստանում ինչ-որ մեկը, չգիտես ինչու, որոշել է վճարել արդեն տարիներ շարունակ ամերիկացի զինծառայողներին սպանող թալիբներին, որպեսզի նրանք սպանեն ամերիկացի զինծառայողներին (նույն հաջողությամբ Ռուսաստանը կարող էր վճարել աֆրիկացիներին՝ ծնելիության համար)։

Այս հզորագույն եզրակացությունը Պենտագոնի և ազգային անվտանգության գծով խորհրական Օ՛Բրայենի հայտարարությունների համաձայն` չի հաստատվել, ինչի կապակցությամբ էլ ժամանակին անգամ չեն զեկուցել ԱՄՆ նախագահին։ Ինչպես չեն զեկուցել, ակնհայտորեն, բազմաթիվ այլ, չհաստատված տեղեկությունների և ենթադրությունների մասին, որոնց ստացումն ու մշակումը հենց հատուկ ծառայությունների աշխատանքն է։

Կոլապսն անխուսափելի է. կորոնավիրուսն Ամերիկայի «մեջքը կոտրեց»

Բայց բանն այն է, որ ներկայիս Ամերիկան այլևս նորմալ պետության գործունեության օրենքներով չի ապրում («Վաշինգտոնում հիմա շատ անհասկանալի բաներ են կատարվում»,- իրավիճակը նրբանկատորեն բնութագրել է Դմիտրի Պեսկովը)․ այն ապրում է հայփերի՝ աղմկահարույց սկանդալների ներքին մահացու կռիվների օրենքով, և այդ օրենքը կարելի է ձևակերպել այսպես․ «Օրենքներ չկան»։ 

Այդ պատճառով էլ միջուկային տերության ներկայացուցիչների պալատի ղեկավարը՝ պետության առաջին դեմքերից մեկը, որն իբրև իր գաղափարախոսություն հռչակել է արդարադատությունն ու արդարությունը, ոչնչով չհաստատված «օպերատիվ տեղեկության» ի հայտ գալու փաստին արձագանքում է միանշանակ և գործնական քաղաքական հետևությամբ. պետք է պատժամիջոցներ սահմանել մեկ այլ միջուկային տերության դեմ, և դա պետք է անել անհապաղ։

Իսկ ԶԼՄ-ները, որոնք առանց երկար–բարակ խորանալու այդ տեղեկությունը նետել են հանրային տարածք, արդեն իսկ գործող նախագահին մեղադրում են այն բանում, որ նա «չի սիրում, երբ իրեն Ռուսաստանի մասին վատ բան են զեկուցում», այդպիսով նորովի մշակելով նախկինում բազմիցս տապալված` «Թրամփը Ռուսաստանի լրտեսն է» տեսությունը։

Ինչու է ԱՄՆ–ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելանում. Թրամփն ունի պատասխանը

Ինչ վերաբերում է երկրորդ «օրվա նորությանը» , թե ԱՄՆ-ում օրական կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային՝ 50 000+ դեպք է հայտնաբերվում, ապա ապշեցուցիչ է, թե ինչպես են այս տեղեկությունը մեկնաբանում ամերիկյան ԶԼՄ-ները։

Ահա, օրինակ, ինչ է գրում Huffington Post հեղինակավոր պարբերականը․ «Վերջին բռնկման որոշ պատճառները կարելի է կապել մայիսի վերջին կայացած Հիշատակի օրվա միջոցառման հետ»։

CNN․ «Թրամփի հակադիմակային մոտեցումը վերադարձել է նրան խայթելու»։

The New York Times․ «Հարցումները ցույց են տալիս, որ բազմաթիվ ամերիկացի տղամադիկ դիմակ դնելը թուլության նշան են համարում, և նախագահ Թրամփի հրաժարվելը դիմակ դնելուց ենթադրում է, որ նա դա թույլիկների գործն է համարում»։

Ռուսաստանը չէ․ ով է ամերիկացիների «գլուխների» իրական որսորդը

Եթե ձեզ թվաց, որ վերլուծաբանության այս հզոր օրինակներում ինչ-որ բան բաց են թողել, ձեզ ճիշտ թվաց։ Դրանցում բացարձակ տաբու է դրված այն փաստի վրա, որ մայիսի վերջից մինչ օրս ամբողջ Ամերիկայում թքած ունենալով սոցիալական հեռավորության, տանը նստելու կոչի և մնացած ամեն ինչի վրա, բազմահազարանոց ամբոխներով քայլում են Black Lives Matter առաջադիմական և ճիշտ շարժման ներկայացուցիչները՝ կատարելով բազմաթիվ խորը սոցիալականացված գործողություններ. թալանում են խանութներ, հրկիզում շենքեր, ջարդում մեքենաներ, սպանում մարդկանց (այս պահին ամենահամեստ և ոչ լրիվ հաշվարկներով` BLM-ի հաշվին մոտ 25 դիակ կա), ծնկի են գալիս և լվանում փոքրամասնությունների ոտքերը։

Հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր ամերիկացիներ վճռականորեն թքած ունեն նախազգուշական միջոցների վրա և իրենց պահում են այնպես, ասես ոչ մի կորոնավիրուս էլ չկա։ Բոլոր կողմնակի դիտորդները նշում էին, որ դա պարզապես չի կարող ավարտվել այլ կերպ, քան հիվանդացության դժոխային բռնկմամբ, բայց երբ այդ բռկումը տեղի ունեցավ, պարզվեց, որ դրա մասին ճշմարտությունը բարձրաձայնել ուղղակի չի կարելի։

Ուստի առաջադիմական վերլուծաբանները քննադատում են ժողովրդի տոքսիկ առնականությունը (ժողովուրդն այն չէ), Թրամփի անպատասխանատվությունը և մայիսյան Հիշատակի օրը, բայց համառորեն չեն ցանկանում տեսնել մակերեսին լողացող, բոլոր շեփորները փչող և բոլոր հրդեհներով այրվող ակնհայտ իրականությունը․

Ինչ կուզեի նշել

Հիմքեր կան ենթադրելու, որ այս երկու օրինակները մեկ երևույթի ՝ մասշտաբային և սարսափելի երևույթի ախտանիշներ են:

Այն կարճ կարելի է անվանել «հուզական անվտանգության գաղափարախոսություն»։ Ըստ այդ գաղափարախոսության՝ գոյության իրավունք ունեն միայն այն տրամաբանությունը և այն փաստերը, որոնք չեն վնասում թիրախային լսարանի հուզական հարմարավետությանը և չեն հակասում նրա հայացքներին։

ԱՄՆ-ի ու Եվրոպայի հրթիռային դավադրությունը․ ի՞նչ են պարզել գերմանացի լրագրողները

Չէ՞ որ թիրախային լսարանի համար ոչ մի նշանակություն չունի, թե որքան տխմար հնարանք է «ամերիկյան գանգամաշկերի համար վճարող ռուսների» մասին տեղեկությունը։ Եվ այն հարցը, թե իրականում որն է Ամերիկայում կորոնավիրուսի նոր բռնկման պատճառը, նույնպես նշանակություն չունի։

Մենք գործ ունենք «Օկկամի ածելու» ինչ-որ հրեշավոր էմո տարբերակի հետ, որի համաձայն` կարիք չկա որևէ երևույթի իրական մեկնաբանությունը փնտրել, եթե արդեն իսկ կա հուզականորեն ձեռնտու և ճիշտ մեկնաբանություն։

Ուստի «ցանկացած անհասկանալի իրավիճակում մեղադրիր Ռուսաստանին և Թրամփին»։ Դա, իհարկե, չի օգնի լուծել Ամերիկայի առջև իրապես ծառացած խնդիրները՝ համաշխարհային տխրահռչակ առաջնորդության կորուստն ու համաճարակի դեմ պայքարելու անկարողությունը։

«Ամերիկացիները կարծում են` իրենց հողն է»․ փախած գրոհայինը` Սիրիայի Աթ Թանֆ բազայի մասին

Փոխարենը դա կբավարարի ամերիկյան հասարակության ներսում առաջադիմական ուժերի մարտական կենսաուժին և ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հակառակորդներին թույլ կտա զսպել նրան։

Ի դեպ, այս ամենը տեղի է ունենում մի երկրում, որն ինչ-ինչ մարդիկ մինչև օրս մեզ օրինակ են բերում։ Չնայած, դատելով համաժողովրդական քվեարկության արդյունքներից ՝ Ռուսաստանի վրա արդեն դադարել է ներգործել «ինչպես Ամերիկայում» արտահայտության կախարդանքը։

Թալիբանն իսլամիստական ռազմաքաղաքական շարժում է Աֆղանստանում։ 2006 թ․-ին շարժումը ներառվել է Ռուսաստանում ահաբեկչական համարվող կազմակերպությունների շարքը, իսկ 2009թ-ի մայիսին ընդգրկվել ՀԱՊԿ-ի համանման ցուցակում։

Հաջողված հարված, կամ Ամերիկայի հեղափոխությունն ընդդեմ ռուս-արաբական հզորության` ճնշված է