Նրանք ցույց են տվել` ովքեր են այնտեղ աշխատում. Պուտինը` ԼԳԲՏ դրոշի մասին

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Ռուսաստանում օրենք է ընդունվել անչափահասների շրջանում միասեռականության քարոզն արգելելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սահմանադրական փոփոխություններով զբաղվող աշխատանքային խմբի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանում կրոնական և ազգային, ինչպես նաև սեռական փոքրամասնությունների իրավունքների ոչ մի սահմանափակում չի եղել, չկա և չի լինի:

«Նրա վերաբերմունքը Պուտինի նկատմամբ հանելուկ էր». Թրամփի նախկին խորհրդական

Խորհրդակցության ընթացքում Դաշնության խորհրդի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը խոսել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան շենքի վրա ծածանվող ԼԳԲՏ դրոշի մասին և ասել, որ ծիածանագույն դրոշը կախել են հունիսի 24-ին՝ ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների։

Եկեք գաղտնազերծենք տեղեկությունները. Պուտինը հոդված է գրել Երկրորդ համաշխարհայինի մասին

- Ո՞վ է աշխատում այդ շենքում, - հարցրել Է Պուտինը։

- Ամերիկացիները, ամերիկացի դիվանագետները։

- Իսկ դրոշը... Հասկանալի է...

- Դրոշը ծիածանագույն է:

- Դե լավ։ Նրանք ցույց տվել, թե ովքեր են այնտեղ աշխատում։ Սարսափելի չէ։ Չէ՞ որ մենք շատ ենք խոսել այդ մասին, և մեր դիրքորոշումը հասկանալի է»,- ասել Է Պուտինը։

Պուտինի մամուլի քարտուղարը պատասխանել է Բոլտոնի սկանդալային գրքին վերաբերող հարցին

Նախագահի խոսքով ՝ մարդը պետք է մեծանա և ինքնուրույն որոշի իր ճակատագիրը, ոչինչ պարտադրել պետք չէ։ Նա հիշեցրել է, որ ՌԴ-ում օրենք է ընդունվել անչափահասների շրջանում միասեռականության քարոզն արգելելու մասին։

Պուտինն ասել է, թե որքան հաճախ է հասցնում շփվել թոռնիկների հետ