Մեգան Մարքլը մեղադրել է թագուհի Եղիսաբեթին

Լոնդոնի Բարձր դատարան ներկայացված նոր փաստաթղթերի համաձայն՝ Մեգան Մարքլի հղիության ընթացքում նրա հետ կապված իրադարձությունները լուսաբանելու պատճառով նրա հոգեկան առողջությանը վնաս է հասցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ II-ին է մեղադրել իր նյարդային բռնկման համար։ Ի պատասխան Mail on Sunday-ի փաստաբանների հարցման դատարան ներկայացվել են նոր վկայություններ։ Փաստաթղթերում ներկայացվում է, թե ինչու է Սասեքսի դքսուհին խոցելի եղել 2019 թվականի սկզբին։ Տեղեկությունը հայտնում է Times-ը։

«Ազատություն փնտրելիս». Մեգան Մարքլը շտապում է բացահայտել թագավորական ընտանիքի գաղտնիքները

Արդեն մի քանի ամիս է ընթանում է Մեգան Մարքլի հայցով դատավարությունը Mail on Sunday հայտնի պարբերականի դեմ, քանի որ այն Մարքլի հասցեին զրպարտանք ու վատաբանող տեղեկություն էր հրապարակել։ Օրերս դատավարությունն անսպասելի ընթացք ստացավ․Մարքլը մեղադրեց ու բողոքներ ներկայացրեց նաև արքայազն Հարրիի բարեկամների դեմ։

Մարքլի պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ նա մեղադրում է Եղիզաբեթի ընտանիքին այն բանի համար, որ իրեն չեն պաշտպանել մամուլի հարձակումներից, նույնիսկ երբ նա սպասում էր իր առաջնեկին` Արչիին։ Ավելին, Մարքլը պնդում է, որ թագուհու հրահանգով իր ընկերներին ստիպել են լռել ու հրապարակայնորեն չպաշտպանել իրեն։

Այդ պատճառով Մարքլը սթրես է տարել, ու դա անդրադարձել է նրա առողջության ու ինքնազգացողության վրա։

«Ընկերները նրան երբեք այդպիսի վիճակում չէին տեսել ու շատ անհանգստացած էին նրա առողջական վիճակով», - նշված է հայտարարության մեջ։

Դատական նյութերում նշված է, որ Մարքլի ընկերները ստիպված էին անանուն կերպով աջակցել նրան ու աղմկահարույց հոդված հրապարակել People-ում։

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը աշխատանք են գտել

7days հարթակը հայտնում է, որ Mail on Sunday-ի ներկայացուցիչները պնդում են՝ պարբերականը ոչ մի ապօրինի բան չի արել։ Փաստաբանները նշում են, որ կայքը պարզապես մեջբերել է հորն ուղղված դքսուհու նամակն ու ոչ մի տող չի աղավաղել։ Հենց այդ նամակն է հայցի առիթ դարձել։ Ի դեպ, պարբերականն օրինական կերպով է ստացել նամակը․ այն փոխանցել է Մարքլի հայրը։

Վերջերս Կալիֆոռնիա տեղափոխված Մարքլն ու արքայազն Հարրին հայտնել են, որ դադարեցնում են համագործակցությունը Daily Mail, Sun, Daily Mirror ու Express պարբերականների հետ։