ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Կամավորները, որոնց մասնակցում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության ստեղծած պատվաստանյութի փորձարկումներին, իրենց լավ են զգում։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է, բայց Հայաստանին կարող է չհասնել. Թորոսյան
Առաջին խմբի մասնակիցները հունիսի 18-ին կորոնավիրուսի պատվաստանյութի երկու բաղադրիչներից մեկն են ստացել, և նրանցից ոչ մեկը բողոքներ չի ունեցել, անցանկալի լուրջ երևույթներ չեն գրանցվել։
Ռուսական պատվաստանյութը կորոնավիրուսից կպաշտպանի երկու տարի անընդմեջ
Երկրորդ խմբի մասնակիցները, որոնք հունիսի 23-ին են ստացել պատվաստանյութի առաջին բաղադրիչն ու երկրորդ բաղադրիչը ստանալու են դրանից 21 օր անց, նույնպես իրենց լավ են զգում, բարդացումներ կամ կողմնակի ազդեցություններ չկան։
Փորձարկումը, որը սկսվել է երկու շաբաթ առաջ Ն․Ֆ․ Գամալեայի անվան միկրոկենսաբանության և համաճարակաբանության ազգային հետազոտական կենտրոնի հետ համատեղ, նախատեսվում է ավարտել մինչ հուլիսի վերջ։