ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. ՀՀ-ում կորոնավիրուսային իրավիճակը պայթյունավտանգ չէ: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Բոլոր կանխատեսումներով, մենք այսօր կարող էինք ունենալ 30 000-ից ավելի հաստատված դեպք, բայց չունենք: Այսինքն, այնուամենայնիվ, կարողանում ենք զսպել տարածումը: Կարծես թե ուղիղ գծի վրա ենք հունիսի կեսերից սկսած»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում բոլոր հիվանդները պատշաճ բուժօգնություն են ստանում, ինչը շատ զարգացած երկրներում տեղի չի ունեցել:
«Հիվանդներին պետք է օգնության հասնի առողջապահության համակարգը: Եվ մենք միշտ պետք է հիշենք, որ գտնվում ենք համաճարակի մեջ, որը կրկնակի, եռակի բեռ է առողջապահության համակարգի համար»,- ասաց նա:
Իրավիճակն, ըստ Թորոսյանի, ամեն օր փոխվում է. եթե այսօր առավոտյան տանը հոսպիտալացման սպասող ընդամենը երկու հիվանդ է եղել, ապա մեկ օր առաջ նրանց թիվը 20 էր:
Վրաստանը պատրաստվում է բացել սահմանները, բայց ոչ բոլորի համար. Հայաստանից մարդ կընդունե՞ն
Այն հիվանդները, որոնց կորոնավիրուսային թեստերի պատասխանները դեռ չեն ստացվել, բայց նրանց մոտ առկա է շնչահեղձություն, Արսեն Փորոսյանի հավաստմամբ, մինչ հիվանդության հաստատումը համապատասխան բուժօգնություն է տրամադրվում այլ բուժհիմնարկներում:
Հիշեցնենք՝ հուլիսի 3-ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 27 320 է։ Վերջին մեկ օրում 662 նոր դեպք է հաստատվել։