Ձերբակալել են ՌԴ կրթության և գիտության փոխնախարարին

Փոխնախարարի նկատմամբ քրեական գործ է հարուցվել բյուջեի գումարները խարդախության միջոցով յուրացնելու փաստով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են կրթության և գիտության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի և մի գործարարի։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նրանք ցույց են տվել` ովքեր են այնտեղ աշխատում. Պուտինը` ԼԳԲՏ դրոշի մասին

Նշվում է, որ քրեական գործը հարուցվել է խարդախության ճանապարհով բյուջետային փողերը յուրացնելու փաստով։

«Ոստիկանները պարզել են, որ 2016 թվականին առևտրային կազմակերպության ղեկավարը, բյուջետային դրամական միջոցներ ստանալով, ենթակա ԱՁ–ների հետ մի շարք պայմանագրեր է կնքել ՌԴ կրթության և գիտության նախարարության շահերից բխող աշխատանքներ կատարելու համար` միևնույն ժամանակ մտադրություն չունենալով ամբողջ ծավալով կատարել ստանձնած պարտավորությունները։ Այնուհետև պատվիրատուին ներկայացվել են կատարված աշխատանքի արդյունքները, որոնք ի սկզբանե չեն համապատասխանել պայմանագրերի պայմաններին։ Աշխատանքի ընդունումն իրականացրել է կասկածյալի հանցակիցը, որը գերատեսչությունում ղեկավար պաշտոն է զբաղեցրել։ Այդպիսով, նախարարությանն ավելի քան 40 մլն ռուբլու վնաս է հասցվել»,– գրված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Զախարովան մանրամասներ է հայտնել Շրի Լանկայում կալանավորված հայ և ռուս կենսաբանների գործից

Ինչպես հայտնում է Mash–ի Տելեգրամ ալիքը, ՆԳՆ–ն ձերբակալել է ՌԴ գիտության փոխնախարար Մարինա Լուկաշևիչին։

Ինչպես են Ռուսաստանում կանխել ահաբեկչությունը. ձերբակալման կադրերը հայտնվել են համացանցում