Արցախում համաներում կհայտարարվի

Արցախի նախագահն ասել է, որ պատրաստվում է համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծ ներկայացնել Ազգային ժողովին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik.Արցախի Հանրապետությունում համաներում կհայտարարվի։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Արդարադատության նախարարը հայտնեց, թե կորոնավիրուսային ինչ իրավիճակ է ՔԿՀ-ներում

«Հաշվի առնելով համավարակային ստեղծված իրավիճակը և օգտվելով Արցախի Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված իրավունքից՝ նախաձեռնել եմ համաներման և ներման առանձին գործընթացներ: Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը շուտով ներկայացնելու եմ Ազգային ժողով՝ առաջարկելով այն տարածել մինչև հուլիսի 1-ը ներառյալ որոշ հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց վրա»,– Facebook-ում գրել է նա:

Հարությունյանը նշել է, որ այս մարդասիրական քայլի շուրջ քննարկումները սկսել են ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի և ոստիկանապետի հետ հունիսի 13-ին քրեակատարողական հիմնարկ այցելելուց հետո: