ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Արտաքին քաղաքական հետազոտությունների ամերիկյան ինստիտուտը (FPRI) բարձր է գնահատում Ռուսաստանի և ռուսական ԶԼՄ–ների, այդ թվում` Sputnik գործակալության դերը Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման հարցում։
Աշխարհաքաղաքական խնդիրների և անվտանգության հարցերի վերլուծությամբ զբաղվող գիտնականները նշում են, որ Sputnik գործակալությունն ու RT հեռուստաալիքը շեշտը դնում են Աֆրիկյան մայրցամաքից ստացվող դրական լուրերի վրա, ուշադրություն են դարձնում դրանց զարգացմանը սոցցանցերում և թե ինչպես են տեղական ԶԼՄ–ները դրանք օգտագործում իրենց նյութերում։
Վերլուծաբանները կարծում են, որ դա ուժեղացնում է ԱՄՆ–ի դեմ ռուսական «տեղեկատվական պատերազմի» ազդեցությունը։
Ռուսաստանը չէ․ ով է ամերիկացիների «գլուխների» իրական որսորդը
Արտաքին քաղաքական հետազոտությունների ամերիկյան ինստիտուտի ուսումնասիրության մեջ ասվում է, որ Sputnik–ը ջանում է լայնորեն լուսաբանել ահաբեկչության դեմ պայքարի գործողությունների շրջանակում Սոմալիում ամերիկյան հարվածների զոհ դարձածների թեման և կասկածի տակ դնում ԱՄՆ կառավարության պաշտոնական տվյալները, որոնք վերաբերում են զոհվածներին։
Ռուսաստանը ոչ ոքի հետ չի ուզում կլինչ անել, այդ թվում՝ Արևմուտքի․ Լավրով
Ուսումնասիրության հեղինակները նշում են նաև, որ Ռուսաստանն Աֆրիկյան եղջյուրի տարածաշրջանում «տարված է արկածախնդրությամբ»։ Նրանց կարծիքով` ՌԴ–ն չի ծրագրում միջամտել տարածաշրջանի երկրների հարցերին, բայց կարող է այնտեղ ԱՄՆ–ի հեղինակությունը խաթարելու փորձ անել։
Բացահայտ ֆեյք․ ԱՄՆ-ի հետախուզությունը` Ռուսաստանի և թալիբների «դավադրության» մասին