Ադրբեջանում ձերբակալվել է նախարար Էլմար Մամեդյարովի մտերիմ ընկերը. նա ԱԳՆ պաշտոնյա է

ՊԱԾ-ից խոստացել են լրացուցիչ տեղեկություններ տրամադրել հետաքննության, կասկածյալների, ինչպես նաև կատարված հանցագործությունների մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է իրականացրել երկրի ԱԳՆ-ում, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։

«Գյուղում եմ, ոչինչ չգիտեմ»․ Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը՝ COVID-19-ի իրավիճակի մասին

«Պետական անվտանգության ծառայությունը ստացած տեղեկատվության հիման վրա իրականացնում է քննչական-օպերատիվ միջոցառումներ։ Տեղեկության համաձայն` Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության որոշ պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և իրենց լիազորություններն օգտագործել են ծառայության շահերի դեմ, թույլ են տվել բազմաթիվ անօրինական գործողություններ, որոնք զգալի վնաս են հասցրել պետության շահերին», - ասված է հայտարարության մեջ:

ՊԱԾ-ից նշում են, որ լրացուցիչ տեղեկություններ կտրամադրեն հետաքննության, կասկածյալների, ինչպես նաև կատարված հանցագործությունների մասին:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ ձերբակալվել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մտերիմ ընկեր, ԱԳՆ գործերի վարչության պետ Ֆարհադ Մոլլազադեն։

Ավելի վաղ պետանվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ադրբեջանի մշակույթի նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, իսկ մինչ այդ՝ երկրի մի քանի շրջանների ղեկավարների: