Երևան-Մոսկվա չվերթն անորոշ ժամանակով հատաձգվել է

Հայաստանում Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունը լրացուցիչ կտեղեկացնի Երևանից Մոսկվա թռիչքի նոր ամսաթվի և ժամի մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ հուլիսի 03-ին նախատեսված Երևան-Մոսկվա չվերթն անորոշ ժամանակով հատաձգվել է:

Նոր չարտերային չվերթով Հայաստան են վերադարձել 248 քաղաքացի

«Մեկնելու նոր ամսաթվի և ժամի մասին մենք կտեղեկացնենք»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ թռիչքը կկայանա հուլիսի 3-ին, ժամը 07: 00-ին (տեղական ժամանակով): Չվերթը նախատեսված էր բացառապես Մոսկվայի, Վլադիմիրի, Իվանովոյի, Կալուգայի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի, Յարոսլավլի, Բրյանսկի, Օրյոլի, Լիպեցկի, Տամբովի, Վորոնեժի, Կուրսկի, Պսկովի, Նովգորոդի, Վոլոգդայի, Կոստրոմայի, Նիժնի Նովգորոդի, Պենզայի, Մորդովիայի հանրապետության, Ուլյանովսկի շրջանի, Կալինինգրադի մարզի, Մուրմանսկի շրջանի բնակիչները:

Պատրաստ սպասում են. ե՞րբ ռուսական ինքնաթիռները կրկին կթռչեն Հայաստան

Հիշեցնենք` մարտի 27-ից կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` Ռուսաստանը դադարեցրել է ավիահաղորդագրությունը այլ երկրների հետ, բացառություն են միայն բեռնատար և հումանիտար չվերթերը, ինչպես նաև հատուկ չվերթերը, որոնց շնորհիվ ՌԴ քաղաքացիները կարող են այլ երկրներից հայրենիք վերադառնալ։