ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. ՀՀ քաղաքացիները կկարողանան վերադառնալ հայրենիք: Այս մասին հայտնում են Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ չվերթը կիրականացնի «Aircompany Armenia» ընկերությունը: Մեկնումը նախատեսված է հուլիսի 3-ին, ժամը 20: 30-ին՝ «Վնուկովո» օդանավակայանից:
Քաղաքացիները կարող են տոմսեր ձեռք բերել հուլիսի 3-ին՝ ժամը 13:00-ից սկսած, «Վնուկովո» օդանավակայանում (երկրորդ հարկում) N24 / 2 տոմսերի գրասենյակում: Տոմսի արժեքը 13.200 ռուբլի է:
«Թույլատրվում է բերել 25 կգ ուղեբեռ և 8 կգ՝ ձեռքի ուղեբեռ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նոր չարտերային չվերթով Հայաստան են վերադարձել 248 քաղաքացի
Նշենք, որ Հայաստան ժամանող բոլոր քաղաքացիները պետք է 14 օր ինքնամեկուսանան:
Մարտի 16-ից հուլիսի 13-ը Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրություն: Արտակարգ դրության ժամանակ արգելվում են բազմամարդ հանդիպումներն ու հավաքները: Ներդրվել է պարտադիր դիմակի ռեժիմ:
Պատրաստ սպասում են. ե՞րբ ռուսական ինքնաթիռները կրկին կթռչեն Հայաստան