Իրավագետ Գոռ Հովհաննիսյանի խոսքով՝ արդեն 30 տարի է, ինչ փորձ է արվում ստեղծել լավ դատական համակարգ, սակայն դեռևս չի հաջողվել։ Նրա կարծիքով՝ պատճառներից մեկը իրավաբանական կրթության որակն է, որը Հայաստանում շատ ցածր է։ Մյուս պատճառն այն է, որ դատավորները, մեծ մասամբ կամ հաճախ, նշանակվում են ոչ օրենքի տառին համապատասխան։
«Ինչպես գիտեք, դատավորների նշանակման կարևորագույն չափանիշներից մեկը նրանց բարոյական բարձր նկարագիրն է, և իմ կարծիքով, դատավոր պետք է նշանակել միայն այն անձին, որն ունի ներքին անկախություն։ Այսինքն՝ դատավոր պետք է լինի հրաշալի իրավաբանական գիտելիքներ ունեցող և ներքուստ անկախ մարդը, որն ի վիճակի է դիմակայել ցանկացած ճնշման»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Իրավագետի դիտարկմամբ՝ բոլոր երկրներում միշտ, հատկապես գործող իշխանությունը փորձեր է անում ճնշելու դատական իշխանությանը՝ ցանկալի որոշումների հասնելու համար, և դատավորը պետք է կարողանա ունենալ այնքան ներքին անկախություն, որ դիմակայի այդ ճնշումներին ու դրանց հակառակվելով ընդունի որոշում միայն օրենքի հիման վրա։
«Երբ դատավոր է նշանակվում մի մարդ՝ հաշվի չառնելով այդ հատկաինշները, ունենում ենք այնպիսի դատական համակարգ՝ ինչպիսին այսօր ունենք»,-նշեց Հովհաննիսյանը։
ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիքի»` հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ
Իրավագետի դիտարկմամբ՝ դատական համակարգի առումով գործող իշխանությունը շարունակում է նախկինների գործելաոճը։
«ՍԴ-ում դատավորներ նշանակելու գործող պրակտիկան ցույց է տալիս, որ գործող իշխանությունը նույնպես փորձում է և հասնում է իր այն նպատակին, որ ՍԴ-ում նշանակվեն իր համար ցանկալի դատավորներ, և ոչ թե մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ իրավաբաններ են և ակնհայտորեն քաղաքականապես չեզոք»,- եզրափակեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` հունիսի 26–ից ուժի մեջ մտավ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։
Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Շատերը նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։
ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի Սահմանադրական դատարանի անդամներ ընտրելու համար