Հայաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 10 մարդ. ամենաերիտասարդը 56 տարեկան է

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 10-ը մահացել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Պացիենտները եղել են 56 (տղամարդ), 74 (կին), 80 (տղամարդ), 83 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 81 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 662–ով և հասել 27 320–ի։ 

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 11211 մարդ, կատարվել է 118102 թեստավորում, առողջացել են վարակվածներից 15484-ը։ Գրանցվել է մահվան 469 (+10) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 156 (+3)։

Մենք դիակն առանց անփութության ենք փոխանցել շտապօգնությանը. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ