Վոլգոգրադցի կինն իր բնակարանում 29 հայ է գրանցել․ նա կարող է բանտում հայտնվել

Հայաստանի քաղաքացիները նրա տանը չեն բնակվել, տան գրանցումը նրանց հնարավորություն է տվել ապրել և աշխատել Ռուսաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի Վոլգոգրադի շրջանի գյուղերից մեկի 27-ամյա բնակչի դեմ քրեական գործ է հարուցվել՝ իր տանը Հայաստանի Հանրապետության 29 քաղաքացի գրանցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը։

Բերքահավաք Ռուսաստանում․ ի՞նչ է իրականում կատարվում Հայաստանի ցորենի շուկայում

Ըստ պարբերականի տեղեկության՝ 27-ամյա կինը մեծ գումարի դիմաց համաձայնել է 29 միգրանտի գրանցել իր տան վրա, թեև իր տունը ընդամենը 64 քմ է։

Հայաստանի քաղաքացիները նրա տանը չեն բնակվել, տան գրանցումը նրանց հնարավորություն է տվել ապրել և աշխատել Ռուսաստանում։

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տեղական գլխավոր վարչությունից թերթին փոխանցել են, որ բնակչուհին տեղյակ չի եղել, որ իր՝ նման արարքը կարող է քրեական պատասխանատության հիմք դառնալ։

«Առաջին դեպքը չէ, Վոլգոգրադի շրջանում մարդիկ գումարի դիմաց օտարերկրացիներին գրանցում են իրենց տներում։ Սակայն նման փաստերը թաքուն պահել անհնար է, ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է կատարում», - ասել են վարչությունից։

Ավելի քան 1330 ռուսաստանցի քվեարկել է ՀՀ-ում ռուսական դեսպանատան տեղամասում

27-ամյա կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել «օտարերկրացիների ֆիկտիվ գրանցման» հատկանիշներով: Նրան սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում։