ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լավ լուր է հայտնել` Վանաձորի բժշկական կենտրոնի մի հատվածում պլանավորվում է կառուցել 45 մահճակալային ֆոնդով ինֆեկցիոն բաժանմունք։
«Ինֆեկցիոն բաժանմունքի կառուցումն իրականացվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմանդրամի միջոցներով։ Այս պահին բանակցություններ են ընթանում ծրագրի մանրամասների շուրջ»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է նախարարը։
Նշենք, որ Թորոսյանը ժամեր առաջ հայտնել էր` Սպիտակի բժշկական կենտրոնն այսօր միացել է կովիդի դեմ պայքարին՝ իր թթվածնով հագեցած 120 մահճակալներով։
Հիշեցնենք` Sputnik Արմենիային առողջապահության նախարարությունից տեղեկացրել էին` այս պահին կորոնավիրուսային բուժմամբ են զբաղվում 20 հիվանդանոցներ` Երևանում և մարզերում։ Դրանց մեջ կան ինչպես մասնավոր, այնպես էլ պետակա բուժկենտրոններ։