Ստեփանակերտում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել

Արցախում կորոնավիրսուով վարակվածների թիվն ավելացել է։ Աշխատանքներ են տարվում վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik.Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտ քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Նոր օջախը կապակցված է Շուշիում երեկ հաստատված դեպքի հետ: Երկու օջախներից 6 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19: Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում»,– նշված է հղորդագրության մեջ:

Այսպիսով, հուլիսի 2-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսով հիվանդացության 125 դեպք կա հաստատված հաստատվել: Մեկուսացված է 70, փաստացի հիվանդությունը հաղթահարում է 24 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ընդհանուր թեստավորումների քանակը 1982 է:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 26 658-ի։

Եվս 10 մահ. Հայաստանում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 62 տարեկան կին է