Շուկայում պաշտպանիչ դիմակների պրոֆիցիտ կա. գործարանային դիմակը կարող է դառնալ պարտադիր

Եթե 2-3 ամիս առաջ Հայաստանում դիմակների դեֆիցիտ կար, ապա այսօր Հայաստանը նույնիսկ դիմակներ է արտահանում: Տեղական արտադրության 60 դրամանոց դիմակների առաջին խմբաքանակն արդեն արտահանվել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ այս պահին Հայաստանում առկա դիմակներն այնքան շատ են, որ շուկայում կարող է ավելցուկ առաջանալ:

«Քանի որ դիմակները մի 2 ամիս առաջ են ներկրվել, ավելի թանկ են, տեղական արտադրության դիմակների արժեքը 60 դրամ է, ու հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ: Այսինքն՝ ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է»,- ասաց Գևորգյանը:

Եթե 2-3 ամիս առաջ Հայաստանում դիմակների դեֆիցիտ կար, ապա այսօր Հայաստանը նույնիսկ դիմակներ է արտահանում: Տեղական արտադրության 60 դրամանոց դիմակների առաջին խմբաքանակը, ՏՄՊՊՀ նախագահի խոսքով, արդեն արտահանվել է: Իսկ 2-րդ խմբաքանակի արտահանման համար կառավարությունը պետք է որոշի՝ եթե թույլ տա էժան դիմակների արտահանումը, ապա շուկայում կմնան ներկրված ավելի թանկ դիմակները: Հակառակ դեպքում՝ շուկայում կառաջանա դիմակների ավելցուկ, ու ներկրված դիմակները չեն վաճառվի:

Դնե՞լ, թե՞ չդնել. վարչապետը բացահայտեց բժշկական դիմակների շուրջ ստեղծված առեղծվածը

Խնդիրը լուծելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց դիմակներ դնելու նոր կանոններ հաստատել՝ քաղաքացիներին կոչ անելով դնել բացառապես գործարանային արտադրության դիմակներ:

«Ըստ էության, երբ մենք այսօր նայում ենք շուկայում դիմակների սպառման ծավալները, մեզ պետք չէ անգամ գնալ, փողոցում մոնիթորինգ անել: Մենք տեսնում ենք` ամեն օր երկրում քանի դիմակ է սպառվում, և մեզ համար ակնհայտ է, որ մեր սիրելի քաղաքացիների մեծամասնությունը համենայնդեպս, գործարանային արտադրության դիմակ չի կրում»,- ասաց վարչապետը:

Ո՞ր դեպքում պետք է կտորե դիմակ դնել, կամ ինչպես ճիշտ ընտրել այն

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին, երբ կառավարությունը հանրային վայրերում դիմակներ դնելը պարտադիր դարձրեց, միաժամանակ հայտարարեց, որ դրանք կարող են լինել ինչպես գործարանային արտադրության, այնպես էլ տնային պայմաններում պատրաստված: Ավելի ուշ, սակայն, հայտարարվեց, որ տանը պատրաստված դիմակն արդյունավետությամբ զիջում է գործարանային արտադրության դիմակներին:

Ինչո՞ւ դիմակով չեք․ ճապոնացին ոտքով հասել է Հայաստան ու համավարակի պատճառով մնացել այստեղ