ՌԴ քաղաքացիների 77,93%–ը կողմ է, որ փոփոխություն լինի. քվեարկության արդյունքները հայտնի են

Քվեաթերթիկների 99,9%–ն արդեն մշակվել է, Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալներ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ռուսաստանցիների 77,93 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԿԸՀ–ն` քվեաթերթիկների 99,9 տոկոսը մշակելուց հետո։

Պուտինը քվեարկեց առանց դիմակի ու ձեռնոցի. տեսանյութ

Փոփոխություններին դեմ է քվեարկության մասնակիցների 21,26 տոկոսը։

Վերջին տվյալներով` Ռուսաստանում անցկացված հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 65 տոկոսը։

Հիշեցնենք` Ռուսաստանի Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն նախատեսվում էր անցկացնել ապրիլի 22-ին, սակայն զանգվածային միջոցառումը հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Ավելի ուշ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 1-ին:

Որոշվեց քվեարկությունն անցկացնել 7 օրվա ընթացքում` հունիսի 25-ից հուլիսի 1-ը։ 

Ավելի քան 1330 ռուսաստանցի քվեարկել է ՀՀ-ում ռուսական դեսպանատան տեղամասում

Առաջակվող շտկումների համաձայն՝  ի թիվս այլ փոփոխությունների, Վլադիմիր Պուտինի նախագահության նախորդ ժամկետները կզրոյացվեն, և նա երկրի ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորություն կունենա։