ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Հուլիսի 3-ինՌուսաստանի քաղաքացիների համար Երևան-Մոսկվա չվերթ կկայանա։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։
«NGT930 Երևան-Մոսկվա չվերթը կկայանա հուլիսի 3-ին, տեղական ժամանակով ժամը 07:00-ին», - գրված է դեսպանության հաղորդագրության մեջ։
Չվերթը կլինի միայն Ռուսաստանի կոնկրետ շրջանների և քաղաքների բնակիչների համար։ Այն բաց կլինի Մոսկվայի, Մորդովիայի Հանրապետության, Վլադիմիրի, Իվանովոյի, Կալուգայի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի, Յարոսլավլի, Բրյանսկի, Օրյոլի, Լիպեցկի, Տամբովի, Վորոնեժի, Կուրսկի, Պսկովի, Նովգորոդի, Վոլոգդայի, Նիժնի Նովգորոդի, Ուլյանովսկի, Կալինինգրադի, Մուրմանսկի մարզերի բնակիչների համար։
Երևանից Ռուսաստան ևս 4 չվերթ կիրականացվի. ովքե՞ր կարող են մեկնել
Ռուսաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները պետք է գրանցվեն հետևյալ հասցեով` gosuslugi.ru։
Հիշեցնենք` մարտի 27-ից կորոնավիրուսի համավարոկվ պայմանավորված` Ռուսաստանը դադարեցրել է ավիահաղորդագրությունը այլ երկրների հետ, բացառություն են միայն բեռնատար և հումանիտար չվերթերը, ինչպես նաև հատուկ չվերթերը, որոնց շնորհիվ ՌԴ քաղաքացիները կարող են այլ երկրներից հայրենիք վերադառնալ։