«Հանրաքվեն մեծ նշանակություն ունի ՌԴ–ի ամրապնդման համար»․ Փաշինյանը շնորհավորել է Պուտինին

Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հաջող անցկացնելու կապակցությամբ
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Տեղկությունը հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։

Փաշինյանը Պուտնինին շնորհավորել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հաջող անցկացնելու կապակցությամբ՝ նշելով, որ այն Ռուսաստանի հետագա առաջընթացի նախապայման է։

«Հանուն Հայաստանի հետ համագործակցության». ինչպե՞ս է անցնում քվեարկությունը ՌԴ դեսպանատանը

«Այս իրադարձությունը սկզբունքային նշանակություն ուներ Ռուսաստանի պետականության հետագա ամրապնդման համար: Վստահ եմ, որ երկրի հիմնական օրենքի մեջ կատարվող փոփոխությունները, որոնք արժանացել են Ռուսաստանի հասարակության ճնշող մեծամասնության հավանությանը, ստեղծում են երկրի հետագա առաջընթացի և նրա սոցիալ-տնտեսական զարգացման համար նպաստող պայմաններ», - գրված է վարչապետի ուղերձում։

Փաշինյանը վերջում մաղթել է Պուտինին և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:

Հիշեցնենք, հուլիսի 1-ին կայացավ Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների հիմնական քվեարկությունը: Փոփոխությունների օգտին քվեարկեց ընտրողների 77,92%–ը, դեմ ՝ 21,27%–ը: Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցողների 65%–ը։

Առաջակվող շտկումների համաձայն՝ ի թիվս այլ փոփոխությունների, Վլադիմիր Պուտինի նախագահության նախորդ ժամկետները կզրոյացվեն, և նա երկրի ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորություն կունենա։