Երբ ծովը դեռ ցամաք էր․ Ավստրալիայում հնագույն մարդկանց հետքեր են հայտնաբերել

Հնագետների խումբը Արևմտյան Ավստրալիայում մի քանի հնագիտական օբյեկտ է հայտնաբերել, որոնք հիմա ամբողջովին ծածկված են ջրով։ Դրանք մի քանի հազար տարեկան են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ծովի մակարդակի բարձրացման հետևանքով Ավստրալիան շրջապատող մայրցամաքային շելֆի 2,12 միլիոն քմ տարածքը ջրի տակ է անցել։ Science Alert–ը գրում է, որ դարեր առաջ այդտեղ բազմաթիվ սերունդներ են ապրել։

Դրախտն աշխարհի վրա այսպիսի տեսք ուներ․ ինչի՞ մասին են պատմելու Գնիշիկի կիրճի գտածոները

Չորս տարի շարունակ գիտնականների խումբը հետազոտել է ջրի տակ անցած տարածքները։ Նրանք ուսումնասիրել են նավիգացիոն և երկրաբանական քարտեզները, ցամաքում գտնվող հնագիտական հուշարձանները՝ հեռանկարային շրջանները որոշելու համար, այնուհետև լազերային տեսածրիչների և հիդրոլոկատորների օգնությամբ հետազոտել են ծովի հատակը։

Երբ ծովը դեռ ցամաք էր․ Ավստրալիայում հնագույն մարդկանց հետքեր են հայտնաբերել

Արդյունքում Դամպիր արշիպելագում հաջողվել է երկու ստորջրյա օբյեկտ հայտնաբերել։ Առաջինը գտնվում է Բրյուգեր (Bruguieres) հրվանդանում 2.4 մետր խորության վրա։ Հնագետները հարյուրավոր իրեր են հայտնաբերել, այդ թվում՝ աբորիգենների տաշող քարեր։

Երբ ծովը դեռ ցամաք էր․ Ավստրալիայում հնագույն մարդկանց հետքեր են հայտնաբերել

Երկրորդ հատվածում ժամանակին խմելու ջրի աղբյուր է եղել։ Այժմ դրա մնացորդները ծովի հատակին են՝ 14 մետր խորության վրա։ Շուրջբոլորը մարդկային գործունեության հետքեր են պահպանվել, օրինակ` տեղական հանքանյութից պատրաստված քարամշակման գործիք։

Երբ ծովը դեռ ցամաք էր․ Ավստրալիայում հնագույն մարդկանց հետքեր են հայտնաբերել

Բնագիտական տվյալները և ռադիոածխածնային հետազոտությունը ցույց են տալիս, որ այս բնակավայրերն ավելի քանի 7000 տարեկան են։ Գիտնականներն ընդգծել են, որ Ավստրալիայի ծովի հատակին կան հին ժողովուրդներին պատկանող իրեր, որոնց անձեռնմխելի են մնացել հազարամյակներ շարունակ։ Բայց դրանք վտանգված են՝ էրոզիայի և հանքավայրերի մշակման գործունեության պատճառով, ինչպիսիք են նավթային և գազային սարքավորումները, թափոնների արտահոսքը և արդյունաբերական ձկնորսությունը:

Երբ ծովը դեռ ցամաք էր․ Ավստրալիայում հնագույն մարդկանց հետքեր են հայտնաբերել

Այրված ու մասնատված դիեր, երեխաների գանգեր, գայլի ոսկորներ. Արտանիշի դամբարանի առեղծվածը