Ընդդիմությունը կուսումնասիրի կորոնավիրուսի դեմ իշխանության պայքարի արդյունավետությունը

Կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովը կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը: Հանձնաժողովը կունենա 12 անդամ և կգործի կես տարի:
Sputnik

ԵՐԵՎԱն, 2 հուլիսի - Sputnik. ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմել են խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու համար: Տեղեկությունը Facebook-ում հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ հրապարակելով դիմումը:

«Տեղեկացնում ենք, որ քիչ առաջ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում»,- գրել է Սամսոնյանը։

«Հետևելու ենք պիկնիկներին»․ ոստիկանությունը հանգստյան օրերին ավելի խիստ է լինելու

Դիմումում նշվում է նաև, որ քննիչ հանձնաժողովը կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը: Հանձնաժողովը կունենա 12 անդամ և կգործի կես տարի: