ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիքի»` հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

Գոռ Աբրահամյանը նշել է, որ ՀՔԾ-ում համապատասխան հոդվածներով սահմանված կարգով նյութեր կնախապատրաստվեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների ներկայացրած հաղորդումը Գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ (հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը և քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» հաղորդում ներկայացրին ՀՀ դատախազություն. ինչ են պահանջում

Հունիսի 30-ին երեք կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազություն` «իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ»։ Դատախազության առջև լրագրողների հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը հայտնեց, որ դիմումի բովանդակությունը վերաբերում է շուրջ 2 տարիների ընթացքում իշխանության կողմից ՍԴ լիազորությունների յուրացմանն ու այս ընթացքում իրականացման ամբողջ ընթացքին։ Նրա խոսքով` այս ամենին եկավ ու գումարվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը։

«Լուսավոր Հայաստանը» ՍԴ կդիմի Քոչարյանի գործի քննությունից հետո. ԲՀԿ կոչին չեն միանա

Հիշեցնենք` հունիսի 26–ից ուժի մեջ մտավ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։

Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Շատերը նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։

ԼՀԿ–ն պնդում է` չեն կարող ՍԴ դիմել այն հիմքով, ինչ ԲՀԿ–ն է ասում. անգիտությո՞ւնն է պատճառը