ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը ազատվել է պաշտոնից: Այս մասին փոխնախարարը հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:
«Տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն թողնում եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը: Պետական, հանրային և միջազգային կազմակերպություններում շուրջ 15 տարվա ոլորտային աշխատանքից հետո, երկու տարի առաջ ստանձնեցի փոխնախարարի պաշտոնը: Այս ընթացքում փորձել եմ առավելագույն նվիրվածությամբ ու արդյունավետությամբ իրականացնել իմ գործառույթները, հանդես գալ նոր նախաձեռնություններով և ծրագրերով»,- գրել է նա:
Նոր պետեր. ՀՀ ոստիկանապետը կադրային փոփոխություններ է արել
Ուդումյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին վստահության և համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով նոր հաջողություններ ու ձեռքբերումներ ի շահ մեր պետության ու ժողովրդի:
Նշենք, որ Ուդումյանը նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2018թ․ հունիսից։
Նիկոլ Փաշինյանը իմաստնություն է մաղթել ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնած դատավորին