Որոշ բժիշկներ Հայաստան են եկել սեփական նախաձեռնությամբ և ոչ թե ԱԳՆ-ի հրավերով. Ադոնց

ԱԳ փոխնախարարը հայտնել է, որ ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրների վերջին տեսակապի ընթացքում որոշվել է վերջնական դեկլարացիա չընդունել ու այն հետաձգել մինչև համավարակի ավարտը՝ հաջորդ տարի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Հայաստանին կորնավիրուսի դեմ պայքարում աջակցած երկրների, միջազգային կառույցների ու մասնավոր կազմակերպությունների ամբողջական ցանկը թվարկելու համար մեկ եթերաժամը բավական չի լինի: ՀՀ կառավարության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:

«Քարտեզը բավականին լայն է՝ սկսած ԱՄՆ-ից, ԵՄ անդամ ու ոչ անդամ երկրներից, օրինակ՝ Շվեյցարիան, Սերբիան, ինչպես նաև՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան»,- ասել է նա:

Դնե՞լ, թե՞ չդնել. վարչապետը բացահայտեց բժշկական դիմակների շուրջ ստեղծված առեղծվածը

Փոխնախարարի խոսքով` օգնությունն էլ բազմազան է. պաշտպանիչ միջոցներ՝ դիմակներ, ձեռնոցներ, տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ թոքերի արհեստական օդափոխության սարքեր ու դեղամիջոցներ:

«Օրինակ՝ Հնդկաստանն առաջին փուլում մեզ դեղորայք ուղարկեց, որը շատ դժվար էր ձեռք բերել: Չինաստանի օգնությունը բազմապրոֆիլային էր՝ թե՛ բժշկական պարագաներ, թե՛ այն տեխնիկական ու ադմինիստատիվ օգնությունը: Կարող եմ նշել նաև 3 մլն-անոց ծրագիրը՝ ԱՀԿ-ի միջոցով, որը շատ արագ ֆինանսական օգնություն էր։ Այն դարձավ ապրանք Չինաստանում ու տեղափոխվեց Հայաստան: Եվ իհարկե ԵՄ-ի այն 92 մլն- անոց փաթեթը, որի նպատակն էր ոչ միայն հաղթահարել կորոնավիրուսը, այլ նաև դրա սոցիալ-տնտեսական հետևանքները»,- ասաց Ադոնցը:

Անդրադառնալով հայ գործընկերներին օգնության եկած արտասահմանցի բժիշկների թեմային`ԱԳ փոխնախարարը հայտնեց, որ նրանցից ոմանք Հայաստան են եկել սեփական նախաձեռնությամբ և ոչ թե ԱԳՆ-ի հրավերով: Դրանց թվում են Ֆրանսիայից ու ՌԴ-ից ժամանած մասնագետները: Իսկ ԱԳՆ-ի կոչին անմիջապես արձագանքել են Լիտվան, Իտալիան և այժմ քննարկվում է նաև Գերմանիայից բժիշկների խմբի Հայաստան գալու հարցը:

Հարցազրույցի ընթացքում Ավետ Ադոնցը պատասխանեց նաև վերջերս կայացած ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների վերջին տեսակոնֆերանսի մասին հարցին:

Հայկական թեստերի փորձարկման պատասխանը եկել է. երաշխավորում են ստացել չորս նմուշից երեքը

Դրա առանցքում, նրա խոսքով, եղել է կորոնավիրուսի հաղթահարման խնդիրը: Նա նաև հայտնեց`քանի որ հերթական գագաթաժողովը տեսակապի ֆորմատ է կրել որոշվել է վերջնական դեկլարացիա չընդունել ու հետաձգել մինչև հաջորդ տարի:

Հիշեցնենք` հակահամաճարակային արձագանքմանը աջակցելու նպատակով՝ հունիսի 20-ին ԱՀԿ-ի և ԵՄ-ի համաֆինանսավորմամբ փորձագետների խումբ է ժամանել Հայաստան:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 26 065-ի։