Վիրահատված քաղաքացուն Կապանից Երևան տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

Վթարի հետևանքով 8 մարդ վիրավորվել է։ Նրանցից 2- ը տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, 6-ը՝ Վայքի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Վայոց Ձորի մարզում այսօր՝ հուլիսի 1-ին, իրար են բախվել շտապօգնության մեքենաները: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 18:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 133.5-րդ կմ հատվածում բախվել են շտապօգնության հաշվեկշռում գրանցված Ford Transit և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Կորոնավիրուսից մահացած տատիկի դին արդեն քանի օր է` չեն գտնում. ահազանգում է նրա թոռնուհին

Վթարի հետևանքով 8 վիրավորներից 2- ը տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, 6-ը՝ Վայքի: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասել են, որ Ford Transit-ը հաշվառված է Կապանի հիվանդանոցի հաշվեկշռում և Երևան հիվանդանոց էր տեղափոխում սրտի վիրահատություն տարած քաղաքացուն։