ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայտնի բժիշկ ու հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է, որ տարատեսակ վիտամինների, հանքային նյութերի ու կենսաբանորեն ակտիվ նյութերի շնորհիվ բրոկլին ամենաօգտակար բանջարեղենն է։
Նրա խոսքով՝ բրոկոլի ուտելը նվազեցնում է ուռուցքաբանական հիվանդությունների ռիսկը։
«Բանջարեղեններից ամենաօգտակարը բրոկոլին է։ Այն ահռելի քանակությամբ վիտամիններ, հանքային նյութեր ու կենսաբանորեն ակտիվ նյութեր է պարունակում․ դրանք նվազեցնում են ուռուցքաբանական ռիսկերը, ընդ որում՝ շատ լրջորեն», - ասել է նա։
Ինչպես Նարինեն 10 օրում նիհարեց և դարձավ Լիլիթ Բաբասյանի հայտարարած մարաթոնի հաղթողը
Մյասնիկովն ընդգծել է, որ բրոկոլին պարունակում է հատուկ հակաօքսիդանտներ, որոնք խոչընդոտում են օրգանիզմում ուռուցքների գոյանալուն։ Ընդ որում՝ կաղամբի այս տեսակը խորհուրդ է տրվում օգտագործել ոչ թե խաշած, այլ հում։
Բժիշկի խոսքով՝ օրվա մեջ պետք է կես կիլոգրամ բանջարեղեն ու նույնքան միրգ օգտագործել։ Մյասնիկովի խոսքով՝ դրանք պետք է տարբեր գույնի լինեն` ծիածանի գույների սկզբունքով։
Հայաստանի մրգի ու բանջարեղենի առնվազն 5%–ն օրգանիկ է լինելու. փոխնախարար