Կրակոցներ Երևանում. մեկ մարդ գլխի շրջանում վնասվածքներ է ստացել

Քննչական կոմիտեն պարզել է կրակոցներ արձակած անձի ինքնությունը։ Երիտասարդը մարմնական վնասվածքներ է ստացել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Երևանի Անդրանիկի փողոցում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով մեկ մարդ գլխի շրջանում վնասվածքներ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

25-ամյա երիտասարդը սպանվել է տան մուտքի մոտ արձակած կրակոցից

«Երեկ ժամը 16:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ լսել է կրակոցի ձայներ և տեսել է, որ գլխի վնասվածքով մարդ կա ընկած։ Նշված շենքի հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքերի նմուշներ»,–նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Պարզվել է կրակոցներ արձակած անձի ինքնությունը: Նա Երևանի 21-ամյա բնակիչ է, որը միևնույն ժամանակ ստացել է մարմնական վնասվածքներ: Երիտասարդը ձերբակալվել է:

Համակարգիչ, գումար ու ոսկյա շղթա. 43-ամյա կինը մեղադրվում է գողության մեջ

Նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից այլ անձի (անձանց) ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիվանդանոցում մահացել է Գեղարքունիքում Isuzu–ի վթարից տուժածներից ևս մեկը