ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik.Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համատեղ ծրագիր կիրականացնեն։ Facebook սոցցանցի իր էջում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է կատարել` հայտնելով, որ երեկ Ստրասբուրգում տեղի է ունեցել իր հերթական խորհրդակցությունները ՄԻԵԴ–ի նորընտիր նախագահ Ռոբերտո Սպանոյի հետ:
«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի միջազգային նշանակությունը հաշվի առնելով՝ ՄԻԵԴ նախագահ ն առաջարկել է դատարանի հետ նախաձեռնել ծրագիր՝ ուղղված Եվրոպայում Օմբուդսմանների և Եվրոպական դատարանի համագործակցության միջազգային նոր փորձի ձևավորմանը: Սպանոն առաջարկել է Թաթոյանի թեկնածությունը՝ որպես այդ միջոցառումների հիմնական զեկուցող»,–հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դա կարող է արվել կա՛մ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, կա՛մ որևէ այլ համանման ձևաչափով:
Համատեղ ծրագիր սկսելու համար հիմք է հանդիսացել այն, որ Թաթոյանը երրորդ կողմ է հանդես գալիս ՄԻԵԴ-ում, ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինությանն է ներկայացնում անկախ գնահատականներ՝ կապված Հայաստանի կողմից դատարանի վճիռների կատարման վիճակի հետ, մշակում է իրավական չափանիշներ և այլն:
Ստրասբուրգի դատարանի նախագահը բարձր է գնահատել նաև Թաթոյանի զեկույցների նշանակությունը դատարանի համար և աշխատանքները երկրի ներսում ՄԻԵԴ–ի ու Կոնվենցիայի ներդրման հարցում։
ՄԻՊ-ը ԱԺ պատգամավորին հորդորել է կարդալ սահմանադրական օրենքի դրույթները