ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ուրախ է, որ Հռոմի «Ռոման» ու Լոնդոնի «Արսենալը» պայմանավորվածություն են ձեռք բերել իր պայմանագրի շուրջ։ 31-ամյա հայ ֆուտբոլիստն այս տեղեկությունը հայտնել է Facebook-ի իր էջում։
««Ռոմայի» հետ իմ պատմությունը շարունակվում է։ Ուրախ եմ, որ մեզ վերջապես հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել մինչև մրցաշրջանի ավարտը «Ռոմայի» կազմում իմ ելույթի վերաբերյալ։ Ուրախ եմ նաև, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև եկող խաղաշրջանի վերաբերյալ։ Ուրախ եմ, որ մնում եմ, քանի որ կան պարգևներ, որոնց այստեղ դեռ չեմ արժանացել»,-գրել է Մխիթարյանը։
Ֆուտբոլիստը նշել է, որ անհամբերությամբ է սպասում այս ֆուտբոլային խաղաշրջանի ավարտին ու մյուսի սկզբին, քանի որ երկրորդի վրա է ուզում կենտրոնանալ։
Ավելի վաղ իտալական «Ռոման երկարացրել էր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի վարձակալությունը մինչ այս մրցաշրջանի փաստացի ավարտը, նաև Լոնդոնի «Արսենալի» հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 2020/21-ի մրցաշրջանում կիսապաշտպանի վարձակալության վերաբերյալ։
«Ռոմայի» հաղթանակն ու Մխիթարյանի «կարոտած» խաղը. ֆուտբոլը վերադարձավ Covid–19-ի աշխարհ
Մխիթարյանը միացավ «Ռոմային» անցյալ տարվա սեպտեմբերին մեկ տարվա պայմանագրով ՝ մինչև 2019-20 մրցաշրջանի ավարտը: Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականի 31-ամյա կիսապաշտպանը հռոմեական ակումբում ունեցել է 13 հանդիպում, խփել վեց գոլ և դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ:
Մխիթարյանը չի վերադառնա Լոնդոն. «Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգվեց