ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության կազմավորման 102-րդ տարեդարձի առթիվ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
«Այսօր մեր հանրության, ժողովրդի ակնկալիքները Դատախազությունից մեծ են, քան երբևէ: Ժողովուրդը՝ 2018 թվականի: Ժողովուրդը՝ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ արտահայտել է իր հստակ կամքը՝ ունենալ Հայաստան, որտեղ հաստատված է օրենքի գերակայություն, անշեղորեն գործում է կատարված հանցանքի համար պատժի անխուսափելիության սկզբունքը, որտեղ հանցավոր աշխարհի, չարաշահումների, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար է ծավալվում»,–ասել է վարչապետը:
Փաշինյանն ընդգծել է, որ ընթացիկ շրջանն իսկապես լրջագույն փորձաքար է դատախազության համար, որովհետև հենց դատախազության համակարգի աշխատողները պիտի շատ դեպքերում հանրությանը, ժողովրդին հայտնի ճշմարտությունները ձևակերպեն որպես մեղադրանք և դրանք պաշտպանեն դատարանում:
«Դինամիկ ու մշտապես զարգացող». ՀՀ նախագահը շնորհավորել է Sputnik Արմենիայի 5–ամյակը
«Այս աշխատանքի որակից ու մակարդակից է կախված, թե որքանով մեր ժողովրդի գիտակցության մեջ կամրագրվի հավատը առ այն, որ Հայաստանում հնարավոր է անառարկելի օրինականության, ժողովրդավարական կարգուկանոնի, արդարության հաստատում: Դատախազության աշխատանքի որակից է կախված քաղաքական մեծամասնության կողմից բարձրաձայնված և ժողովրդի հավանությանը արժանացած՝ ժողովրդից թալանվածը ժողովրդին վերադարձնելու քաղաքական խոստման իրագործումը»,–ասված է ուղերձում:
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» հաղորդում ներկայացրին ՀՀ դատախազություն. ինչ են պահանջում
Նա հիշեցրել է, որ առաջիկայում դատախազությունը կստանձնի ևս մեկ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթ, և օրենսդրական այս նորամուծությունն էլ ավելի է մեծացնելու հանրության սպասումները դատախազության գործունեության արդյունքներից:
Վարչապետը հաջողություն է մաղթել դատախազության աշխատակիցներին իրենց առաքելության իրագործման ճանապարհին և մաղթել այդ ճանապարհը մինչև վերջ գնալու կարողություն և վճռականություն: