Պատրաստ սպասում են. ե՞րբ ռուսական ինքնաթիռները կրկին կթռչեն Հայաստան

Չվերթերի վերսկսման մասին պազաբանում ստանալու նպատակով Sputnik-ը հարցում է անցկացրել ռուսական ավիաընկերությունների շրջանում։
Sputnik

Մարիա Նաումենկո, Դանարա Կուրմանովան, Sputnik

ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը հայտնել է, որ Ռուսաստանը կարող է ԱՊՀ երկրների ուղևորափոխադրումը վերականագնել ավելի շուտ, քան մյուս պետությունների հետ։ Sputnik-ը դիմել է ռուսական ավիաընկերություններին և պարզել, թե արդյոք նրանք պատրաստ են օպերատիվ կերպով վերականգնել չվերթերը։

Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա. առաջիկա օրերին Երևանից դեպի այս երկրներ թռիչքներ կլինեն

Ռուսական ԶԼՄ-ներում շրջանառվում է դեպի արտերկիր չվերթերի վերականգնման հավանական ամսաթիվը՝ հուլիսի 15-ը։ Առաջինը կարող են թռիչքները բացվել դեպի ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ երկրներ։

Ավիափոխադրողները սպասում են որոշմանը

S7 Airlines ավիաընկերությունը, որի երթուղային ցանցը համավարակից առաջ ներառում էր Ղազախստանը, Ուզբեկստանը, Հայաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը, Sputnik-ին հայտնեց, որ սպասում են սահմանների բացման մասին ՌԴ կառավարության որոշմանը։

Նոր չարտերային չվերթով Հայաստան են վերադարձել 248 քաղաքացի

«S7 Airlines-ը պատրաստ է արագ վերականգնել միջազգային չվերթերի իրականացումը, հենց որ անհրաժեշտ թույլտվություն ստանա։ Ինքնաթիռները, որոնք ժամանակավորապես թռիչքներում ներգրավված չեն, պահվում են Inflight Ready Condition վիճակում(թռիչքին պատրաստ վիճակ՝ խմբ․) և ցանկացած պահի պատրաստ են օդ բարձրանալ»,-հավաստիացրեց S7 ընկերությունների խմբի մամուլի քարտուղար Նադեժդա Խաիտովան։

Նա նշեց, որ փոխադրողը ելնելու է ակտուալ պահանջարկից, որի համաձայն էլ կկազմվի թռիչքների աշխարհագրությունը։ Այս պահին ընկերությունը չի պատրաստվում բացառել որևէ միջազգային ուղղություն կամ կրճատել չվերթերի քանակը։

Utair-ի մամուլի ծառայությունից ևս ասացին, որ բոլոր ինքնաթիռներն աշխատանքային վիճակում են, ուստի «չվերթերը կվերականգնվեն անմիջապես, հենց որ ԱՊՀ երկրների իշխանությունները թույլատրեն դրանք իրականացնել»։ Համավարակից առաջ Utair-ը թռիչքներ էր իրականացնում դեպի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Տաջիկստան և Ուզբեկստան։

Ավելի քան 20 հայ մնացել են «Վերին Լարսում». այդ թվում՝ կանայք և երեխաներ

«Red Wings ավիաընկերությունը նախատեսում է սահմանափակումների վերացումից հետո վերսկսել թռիչքներն ավանդական ուղղություններով, որոնց թվում են Մոսկվա-Երևան, Մոսկվա-Ֆերգանա/Նավոյի/Նամանգան (Ուզբեկստան) չվերթերը»,- Sputnik-ին ասաց Red Wings-ի գլխավոր տնօրենի խորհրդական Դարյա Կապլունովան։

Ռոսավիացիայի տվյալներով՝ S7 Airlines և Utair ավիաընկերությունները միջազգային և ներգնա չվերթերի ընթացքում տեղափոխած ուղևորների քանակով առաջատար վեցնյակում են։ 2020 թ-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում ռուսական ավիափոխադրողների (գործակալության ցուցակում 35 ավիաընկերություն է)ծառայություններից օգտվել է 16,87 միլիոն ուղևոր։ Ավելի քան 2,6-ը բաժին է ընկնում S7 Airlines-ին, դրանցից 665,3 հազարը՝ միջազգային չվերթներին։

Երևանից Ռուսաստան ևս 4 չվերթ կիրականացվի. ովքե՞ր կարող են մեկնել

Մեկ միլիոնից ավելի ուղևոր է սպասարկել Utair-ը (ներքին և միջազգային չվերթներ), իսկ Red Wings-ը՝ 297 հազար։ Հրապարակման պահին ռուսաստանյան մյուս ավիաընկերությունները Sputnik-ի հարցմանը չէին պատասխանել։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա) առաջարկել էր աստիճանաբար վերսկսել միջազգային ավիափոխադրումներն ԱՊՀ երկրների հետ։ Փոխվարչապետ Տատյան Գոլիկովայի գրասենյակից հաստատեցին, որ կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը ԱԳՆ-ին, Ռոսավիացիային և Ռոսպոտրեբնադզորին հանձնարարել է դիտարկել ավիափոխադրումների հնարավոր վերսկսման հարցը․ այն այժմ քննարկման փուլում է։ Բացի այդ, միջազգային ավիահաղորդակցությունը վերականգնելու որոշումները կընդունվեն համաչափ, հաշվի առնելով այլ պետությունների հետ Ռուսաստանի պայմանավորվածությունները։

Փողը վերջացել է, իսկ ինքնաթիռի համար հերթ է․ ինչպես են հայերը գոյատևում Վերին Լարսում