Մխիթարյանը չի վերադառնա Լոնդոն. «Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգվեց

Ռոման» նախօրոք պայմանավորվել է «Արսենալի» հետ `երկարաձգել Մխիթարյանի վարձակալությունը հաջորդ մրցաշրջանի համար: Ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում ունեցել է 13 հանդիպում, խփել վեց գոլ և դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Իտալական «Ռոման» երկարաձգել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Պայմանագիրը նախատեսված էր մինչև հունիսի 30-ը։ Տեղեկությունը հրապարակվել է «Ռոմայի» պաշտոնական կայքում:

«Շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ վարձակալության ժամկետի երկարացման շուրջ, ինչը հնարավորություն կտա այստեղ ևս մեկ տարի մնալու: Անչափ ուրախ եմ այս հնարավորության համար, քանի որ  կան նպատակներ, որոնց դեռ չեմ հասել», - ասել է Մխիթարյանը:

Ավելի վաղ, Մխիթարյանն ինքն էր ցանկություն հայտնել մնալ «Ռոմայում»: Նա նշել էր, որ չի ուզում բաժանվել հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայից:

«Պետք է ամեն ինչի պատրաստ լինել»․ Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ծրագրերից

Մխիթարյանը միացավ «Ռոմային» անցյալ տարվա սեպտեմբերին՝ մեկ տարվա պայմանագրով ՝ մինչև 2019-20 մրցաշրջանի ավարտը: Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականի 31-ամյա կիսապաշտպանը հռոմեական ակումբում ունեցել է 13 հանդիպում, խփել վեց գոլ և դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ:

«Ռոմայի» հաղթանակն ու Մխիթարյանի «կարոտած» խաղը. ֆուտբոլը վերադարձավ Covid–19-ի աշխարհ