Ուզբեկստանում երկգլխանի սիամական երկվորյակներ են ծնվել. տեսանյութ

Ուզբեկստանի հիվանդանոցներից մեկում լույս աշխարհ եկած երկվորյակները մեկ մարմին և երկու գլուխ ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ուզբեկստանի Սամարղանդի մարզի բուժկենտրոններից մեկում երկգլխանի սիամական երկվորյակներ են ծնվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ուզբեկստանը՝ հղում անելով STV-ին։

Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել. տեսանյութ

Բժիշկները պատմել են, որ կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ եկած աղջիկները դիցեֆալ երկվորյակներ են, ինչը շատ հազվադեպ երևույթ է: 200 հազար երեխաներից միայն մեկը կարող է լույս աշխարհ գալ նման անսովոր հիվանդությամբ։

«Նրանք ունեն մեկ մարմին, մեկ զույգ ձեռքեր և ոտքեր, մեկ սիրտ, երկու թոք, մեկ ստամոքս և մեկ արգանդ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Սամարղանդի շրջանային մանկական բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի բժիշկ Ֆարովոն Սամիևի խոսքով ՝ այժմ երկվորյակները բուժում են ստանում նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Աղջիկների քաշը 4600 գրամ է, հասակը ՝ 48 սմ: Նրանց վիճակը գնահատվում է ծանր, նորածինների մոտ սրտի անբավարարություն կա:

Պտղի թերությունը մոր մոտ հայտնաբերվել է միայն հղիության 21-րդ շաբաթում։