ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը։ ԱԳն մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է այս մասին և հիշեցնում, որ տեսակոնֆերանսն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 29-ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
Մնացականյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի միջավայրին առնչվող հարցերի շրջանակը:
Զրույցի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հունիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ անցկացնել տեսակոնֆերանս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:
ԱԳՆ-ն անհանգստացած է. ԵԱՀԿ ՄԽ–ի հետ հեռավար տեսակապերից կարող է տվյալների արտահոսք լինել