2200–ն անվճար, մյուսները` գումարով. Ավինյանը տվյալներ է հրապարակել

Պարետատան կողմից տրված թույլտվությունների հիման վրա իրականացված թռիչքների արդյունքում Հայաստան են վերադարձել տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ մարտի 15-ից մինչ այժմ պարետատան ու ՀՀ ԱԳՆ–ի ջանքերով Հայաստան են տեղափոխվել շուրջ 8000 ՀՀ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված` չէին կարողանում վերադառնալ հայրենիք։

«ՀՀ 2200 քաղաքացիների տեղափոխումը տարբեր բարերարների աջակցությամբ, ինչպես նաև վարված բանակցությունների արդյունքում կազմակերպվել է անվճար: Տեղափոխումների աշխարհագրությունը շատ լայն է` ԱՄՆ-ից մինչև Թուրքիա, Հնդկաստանից մինչև Ռուսաստան»,–Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում գրել է Ավինյանը։

Ընդհանուր առմամբ, պարետատան կողմից տրված թույլտվությունների հիման վրա իրականացված թռիչքների արդյունքում Հայաստան են վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի:

Կիրականացվի Կրասնոդար-Երևան չարտերային չվերթը. դեսպանատունը մանրամասներ է հայտնել

Պարետատան կազմակերպած չորս հատուկ չվերթերով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակներ։

Խոսքը գնում է թոքերի արհեստական օդափոխման սարքերի, թթվածնի մատակարարման կայանների ու կոնցենտրատորների, կորոնավիրուսի ախտորոշման թեստերի, թեստեր պատրաստելու համար բիոքիմիական հումքի, բժշկական պաշտպանիչ արտահագուստի ու դիմակների մասին:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որի ժամկետն արդեն 3 անգամ երկարացվել է և կավարտվի հուլիսի 13–ին ժամը 17։00–ին։

Այս ընթացքում թռիչքներ իրականացվում են միայն ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու, իսկ օտարերկրյա քաղաքացիներին` իրենց երկիր տեղափոխելու համար։

Չարտերային չվերթով Հայաստան վերադարձածներին մեկուսացրել են հյուրանոցում. տեսանյութ