Արտաշատի ԲԿ–ում կորոնավիրուսի դեմ բուժվող 55-ամյա կինը նետվել է պատուհանից. մանրամասներ

Պատուհանից նետված պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից։ Facebook սոցցանցի իր էջում լուրը հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Հայաստանը 1 հորիզոնականով նահանջել է աշխարհի կորոնավիրուսային հակավարկանիշում

«Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Վերջինս հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին: Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով»,–գրել է նա:

Նիկողոսյանը հայտնել է նաև, որ կատարվում են անհրաժեշտ հետազոտություններ: 55–ամյա պացիենտը գտնվում է բժիշկների հսկողության տակ և վերջիններիս գնահատմամբ` ծանր վիճակում է:

Կորոնավիրուսի պատճառով կարող ենք հացի խնդիր ունենալ. կառավարությունը լուծում է փնտրում

Sputnik Արմենիայի տեղեկություններով` պատուհանից նետվողը կին է։ Նրա վիճակը եղել է միջին ծանրության, երբ տեղափոխվել է ԲԿ։

Կինը ցած է նետվել երրորդ հարկից։ Դեպքից հետո ականատեսներից մի քանիսը փորձել են զրուցել նրա հետ, սակայն վերջինս ասել է` ապրել չի ուզում։

Լուրեր են շրջանառվում, որ սա նրա ինքնասպանություն գործելու առաջին փորձը չէ։

Հիշեցնենք, որ այսօրվա տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 25 542 է։